Ադրբեջանը նշում է ապագա Համազգային առաջնորդի ծննդյան օրը

Կարևոր չէ, որ դու ծիծաղելի ես ողջ աշխարհում, կարևորն այն է, որ դու ածխաջրածիններ ունես, որոնք ԱՄՆ թեթև ձեռքով դարձել են ժողովրդավարության չափանիշ

Հարևան երկրում հերթական համազգային տոնն է` Իլհամ Ալիևի ծննդյան օրը: Ի տարբերություն հոր, Իլհամի ծննդյան ամսաթվի հետ ամեն ինչ կարգին է, թեև նույնպես պետք է կարողանալ ծնվել Ծննդյան տոների նախօրեին: Եվ այն, որ նա մահմեդական է, ոչ մի դեր չի խաղում: Գովերգությունների առատությամբ հայրն ու որդին չեն զիջում միմյանց, և պետք է խոստովանել, որ որդուն ավելի շատ է բաժին ընկնում: Չէ՞ որ նա նոր սերնդի համար դառնալու է ապագա Համազգային առաջնորդ, որը չի ճանաչել Հեյդար Ալիևին:

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևը ծննդյան օրվա առթիվ ստացավ «Ուսանողների ընկեր» կոչումը, իսկ մինչ այդ` «Լրագրողների ընկեր»: Շատ շուտով նա կդառնա մարզիկների, դպրոցականների, վարսավիրների լավագույն ընկերը: Դա հետխորհրդային տարածքում անցել են 70 տարի առաջ, և թե ինչով է ամեն ինչ վերջացել, բոլորին քաջ հայտնի է:

Հավանաբար, բոլոր բռնապետերը սիրում են ժողովրդի կողմից «պաշտվել և հարգվել»` նրանք առանց դրա ուղղակի չեն կարող ապրել: Կարևոր չէ, որ դու ծիծաղելի ես ողջ աշխարհում, կարևոր է այն, որ դու ածխաջրածիններ ունես, որոնք ԱՄՆ թեթև ձեռքով դարձել են ժողովրդավարության չափանիշ: Ադրբեջանի բնակիչների երևակայությունը, ավելի ճիշտ, նրա միապետին հավատարիմ մասի, սահմաններ չունի: Ալիևի ծննդյաննօրվա առթիվ Գյանջայում թխել են 49 մ երկարությամբ տորթ (ապրած տարիների թվով) և 12 տոննա քաշով: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանի բնակիչների 78 տոկոսն ընդունակ չէ վճարել կեցության համար:

Իսկ հոբելյարն այս օրը ոչ մի բանով աչքի չընկավ. հանդես գալով Ստամբուլում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում` նա կրկնեց բոլորին ձանձացրած հեքիաթը 20 տոկոս բռնազավթված տարածքների և միլիոնավոր փախստականների մասին: Բայց պետք է նաև ասել, թե ում է նա պարտական ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար: Իհարկե, հայկական բանակն ավելի ուժեղ է` դա նույնիսկ Թուրքիան է ընդունում, բայց չլիներ Ալիև-ավագի և նրա հրամանատարների վախկոտությունը, միգուցե կորցնեին ոչ թե 20, այլ 15 տոկոս, թեև իրականում ԼՂՀ անվտանգության գոտին կազմում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի 13 տոկոսը:

Ալիևը կդավաճաներ իրեն, եթե չխոսեր նավթի և գազի մասին: «Այսօր գոյություն ունեն յոթ նավթային և գազային խողովակաշարեր, որոնք մեր երկրից հումքը տանում են համաշխարհային շուկաներ»,- նշել է նա: Նա, իհարկե, ճիշտ է, բայց ահա թե ուր են անհետանում նավթի և գազի վաճառքից ստացված փողերը, երբ բնակչությանը, լավագույն դեպքում, հասնում են փշրանքները: Թեև դա մեզ չի վերաբերվում` նրա ժողովուրդն է, թող ապրի, ինչպես ցանկանում է:

Ստամբուլում Ալիևի ելույթում շատ հախաճ կրկնվում էր «եղբայր» բառը ինչպես նախագահ Գյուլի, այնպես էլ նախագահ Ահմադինեժադի վերաբերյալ: Թե ինչով կավարտվի այդ «եղբայրությունը», դժվար է հասկանալ. նրանք չափազանց տարբեր են, տարածաշրջանում իրավիճակը շատ արագ փոխվում է: Իսկ ամենագլխավորն այն է, որ «եղբայրները» չեն ընտրվում ցմահ, ինչպես Իլհամ Ալիևը: Ոչ ոք չի կասկածում, որ նա շատ երկար է իշխելու Ադրբեջանում, ևս մեկ «եղբոր»` Նուրսուլթան Նազարբաևի նման: Ալիևին հեռացնելը գրեթե անհնար է, գուցե միայն ղարաբաղյան բանակից հերթական պարտության դեպքում:

«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարողին, որին ունի» ասացվածքը վերաբերվում է նաև Ալիևների կլանին: Ուղղակի ծիծաղելի, երբ ասում են, որ ժողովուրդը մեղավոր չէ: Ոչ ոք չի ստիպում փառաբանել Հեյդարին ու Իլհամին: Դա ուղղակի քոչվորների արատն է` համբուրել մարդասպանի ձեռքը: Ինչն էլ տեսնում ենք Ադրբեջանի փայլուն օրինակով: Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի Բաքվում մեկ տարի անց, երբ Ալիևը դառնա 50 տարեկան...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---