Ադրբեջանի նախագահը կարծում է, թե «հայկական կողմը վախեցած է»Ամբողջ 2010թ. ընթացքում Իլհամ Ալիևը նախապատրաստում էր իր ժողովրդին պատերազմի՝ հանուն իր շահերի, փողի ու կլանի բարեկեցության Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ծննդյան օրը չմոռացավ հերթական անգամ հիշեցնել ժողովրդին, թե որքան թույլ է Հայաստանը և որքան ուժեղ է Ադրբեջանը: Ինչ արժէ միայն նրա վերջին հայտարարությունը. «հայկական կողմը վախեցած է»: Այդ մասին նա հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար բնակելի տների բացման ժամանակ: Հաշմանդամների, որոնք հաշմվեցին նրա հոր կամքով, որը համազգային առաջնորդ էր, անտաղանդ հրամանատար, բայց հիանալի բանսարկու: Ըստ Ալիևի, Ադրբեջանի բանակն ամենազորն ու ամենաուժեղն է տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունը արդեն պտուղներ է տալիս, հաղորդում է ANS PRESS-ը: 25 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Ամբողջ 2010թ. ընթացքում Իլհամ Ալիևը նախապատրաստում էր իր ժողովրդին պատերազմի՝ հանուն իր շահերի, փողի ու կլանի բարեկեցության: Ով-ով, բայց նախագահը հաստատ գիտի, որ Ղարաբաղը ընդմիշտ է կորցված: Սակայն, համառորեն պնդում է նույն բանը. հայկական օկուպացիա, ագրեսիա, և անշուշտ, օգնություն Արևմուտքի «անջատողականներին»: «Այսօր մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական ներուժն անհամեմատելի է Հայաստանի ներուժի հետ: Սակայն, կրկնում են, 1990-ականների սկզբում հայ զավթիչները, օգտվելով Ադրբեջանում ստեղծավծ իրավիճակից, գրավեցին մեր հողերը»: Անշուշտ, կրկնել է պետք, առաջին հերթին իր համար, չմոռանալու համար, թե ինչ է ասելու ժողովրդի հետ հաջորդ հանդիպմանը: «Ոչ ոք չի ցանկանում, որ հարևանը վատ մտադրություններ փայփայի իր հանդեպ: Սակայն, մենք այլ ընտրություն չունենք: Եթե Հայաստանը բարի կամքով միջազգային իրավունքի համձայն դուրս բերի իր ուժերը ադրբեջանական հողերից, ապա տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն կհաստատվի»,-ասել է Իլհամ Ալիևը: Իրոք, ոչ ոք չի ցանկանում, ուստի Հայաստանն էլ ձեռքերը ծալած չի նստում, իսկ վախենում է առաջին հերթին Ադրբեջանը և նրա իշխող կլանը: Սակայն, սա էլ դեռ ամենը չէ: Ալիևի հեռուստաալիքը նախօրեին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը աշխարհի բոլոր 50 միլիոն ադրբեջանցիների առաջնորդն է»: Թե ինչպես դրան կվերաբերվեն Իրանում, կարելի է միայն գուշակել, սակայն, հազիվ թե հիացմունքով: Մի խոսքով, ինչպես մենք արդեն գրել ենք, եթե մեկ տարուց Ալիևը դեռ կլինի Ադրբեջանի նախագահ, ապա 50-ամյակի առթիվ նրան կարող են Մոհամմեդ մարգարե հռչակել: Բաքվից ամեն ինչ սպասելի է: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |