1990-ի «սև հունվարի» կազմակերպման ետևում կանգնած է եղել Հեյդար ԱլիևըԿենդանական ատելությունը, որը քարոզվում է Ադրբեջանում, վերջին հաշվով, չպետք է զարմացնի ոչ Հայաստանին, ոչ համաշխարհային հանրությանը Ահա արդեն 21 տարի հունվարի 13-ից ադրբեջանական մամուլը բռնկվում է իսկական հիստերիայով «1990-ի Բաքվի դեպքերի» առիթով: Օրուելյան «ատելության հինգ րոպեն» ձգվել է 21 տարի, և, հավանաբար, դա Բաքվի համար սահման չէ, որը նախանձելի համառությամբ և հաստատակամությամբ շարունակում է միֆեր տարածել հայերի կողմից «ադրբեջանցիներին կոտորելու» մասին: Ալիևների կլանն ամեն գնով ցղանկանում է համոզել «ադրբեջանցիների անմեղության և միամտության» մեջ, որոնք իբր էթնիկական զտումների են ենթարկվել Հայաստանում և Բաքվում: 14 հունվարի 2011 PanARMENIAN.Net - Տարեց տարի պատմվում են սրտաճմլիկ պատմություններ, թե ինչպես են Հայաստանում սպանել ադրբեջանցի երեխաներին, այրել տները և նման բաներ: Չկրկնենք անմտությունները, դրանք լավն են միայն ադրբեջանցիների համար, որոնք վերջին տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան մտնել քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Ալիների կլանին` սկզբից հորը, հետո` որդուն: Ադրբեջանում քարոզվող նման կենդանական ատելությունը, վերջին հաշվով, չպետք է զարմացնի ոչ Հայաստանին, ոչ համաշխարհային հանրությանը: Հայտարարություններն են այն մասին, որ ողջ աշխարհը «նշում է Բաքու խորհրդային զորքեր մտցնելու ողբալի ամսաթիվը», ուղղակի ծիծաղելի են, բայց Աստված մի արասցե ծիծաղել ուրիշի դժբախտության վրա: Ուղղակի հետաքրքիր է, թե դեռ որքան կմնա Իլհամ Ալիևը կմնա հայերի նկատմամբ ատելության վրա` չէ որ բռնապետերի ժամկետը հավերժ չէ: Ընդ որում, չնայած Ադրբեջան անունով անասելի տնտեսական հրաշքի մասին հաղթական սխրանքների վրա ծիծաղում են բոլորը, Ալիևի ապագան պրոբլեմատիկ է երևում: Նավթը բարիք է միայն քաղաքակիրթ երկրների համար, Արևելքի համար այն փչացնում է, ծնում հրեշ-բռնապետեր, որոնք ժողովրդին պահում են վախի և նսեմացման մեջ: Այս ամենն ամբողջությամբ վերաբերվում է Ադրբեջանին, որը պարտվել է պատերազմը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել իր օգտին և հրաժարվում փոխզիջման գնալու ցանկացած հնարավորությունից: 1990-ի դեպքերը կանխորոշված էին, ցավոք սրտի, դրանք անխուսափելի էին: Եվ դրա համար մենք պետք է հատուկ շնորհակալություն հայտնենք Հեյդար Ալիևին, որը գործել է ՊԱԿ լավագույն ավանդույթների շրջանակներում: Իսկ ահա որդուն չի սովորեցրել ադեկվատ պատասխան տալ աշխարհում փոխվող իրավիճակին: Հավանաբար, փորձել է, բայց չի ստացվել` Իլհամը հակված է եղել, հիմա էլ հակում ունի ավելի շատ կանաչ մահուդի նկատմամբ, քան պետական հոգսերի: Իսկ հիմա մի փոքր պատմություն: Իսկական, այլ ոչ թեԱլիևների կլանի կողմից հորինված: 1990-ի «սև հունվարի» կազմակերպման ետևում կանգնած է եղել Հեյդար Ալիևը, որն իշխանության էր ձգտում ցանկացած միջոցով, այդ թվում` սեփական ժողովրդի արյունը հեղելու:Ալիևին համար շահավետ էր լարվածության ավելացումը, զանգվածային կոտորածները և Բաքու զորք մտցնելը: Ահա թե ինչ է գրում Կիրիլ Ստոլյարովը Հեյդար Ալիևի դերի մասին. «Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հատուկ դերը պատկանում է Հեյդար Ալիևին: Չնայած 66-ամյա հասակին և հրաժարականին` նա մնում էր ադրբեջանցիների գիտակցության վրա ազդող բավական ուժեղ կերպար: Հայտնի է, որ հենց նրա հետ նույն հունվարյան օրերին խորհրդակցել է Գորբաչովը, որին անհանգստացրել է ոչ թե Բաքվում հեղվող հայկական արյունը, այլ այն, որ Ադրբեջանում բավական հաջող իշխանության էր ձգտում Ադրբեջանի ժողովրդական ճակատը (ԱԺՃ)»: Իր «Փլուզում» գրքում «Ողբերգության ետնաբեմում» բաժնում Ստոլյարովը մեջբերում է խոսակցություն, որը տեղի է ունեցել Ալիևի և ջարդերի առաջնորդներից մեկի` Ն. Պանախովի միջև այն բանից հետո, երբ Մոսկվան որոշել է զորք մտցնել Բաքու: Գրքում բերվում է Պանախովի հետևյալ վկայությունն այդ խոսակցության մասին. ի պատասխան այն հարցին, թե արդյոք չափազանց շատ թանկ գին չեն վճարում իշխանությունը զավթելու ԱԺՃ փորձի համար, Ալիևն ասում է. «Ինչ որ լինելու է, անխուսափելի է»: Իսկ հետո տեղեկացվել է. «Դիակներից վախեցե՞լ եք»: Եվ հետո հավելել իր լուսավոր թախիծով. «Անմեղ զոհերի արյունը միայն օգուտ կբերի ադրբեջանական ժողովրդին»: Իսկ սա արդեն Զարդուշտ Ալիզադեն է. «Ջալիլաբադի ջարդերից և Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից ընտրական օրենքի նախագիծը քննարկելը չեղյալ համարելուց հետո մոտեցող ողբերգության ևս մի ակորդ հնչեց. ԱԺՃ Նախիջևանի բաժնի մասնակիցները քանդել են ԽՍՀՄ պետական սահմանը: 1990-ի հունվարի 6-7-ի համաժողովի ժամանակ Կառավարման անդամ Պանախովն առանձին պատվիրակներին որպես նվեր հանձնել է փշալարերի կտորներ, որոնք կտրվել են ԽՍՀՄ պետական սահմանից` որպես «ռուսական կայսրության» ռեժիմի ավարտի խորհրդանիշ»: Նա փորձել է իրեն վերագրել այս սխրագործության վաստակը, բայց չի իմացել, որ եթե այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում ԽՍՀՄ կոմկուսի և ՊԱԿ ղեկավարությամբ, ապա համակարգումն ու անմիջական ղեկավարությունն իր գործակալների միջոցով իրականացնում է Հեյդար Ալիևը: Իմանար, թե ով է եղել նրա գլխավոր մարդը ԱԺՃ-ում` Աբուլֆազ Ալիևը (հետագայում` Աբուլֆազ Էլչիբեյ), և որ Նեյմատ Պանախովն ընդամենը կամակատարի դեր: Չէր կարող Նեյմատը լինել լուրջ օպերացիայի գլխավոր կատարող: Իսկ վերջում ականատեսների վկայությունները: «Կատաղած ամբոխը ծեծել է առնվազն 25 հոգու Բաքվի հայկական թաղամասում»: «Խուլիգանների խումբը հանցագործություններ է կատարել, հաղորդում է խորհրդային ՏԱՍՍ գործակալությունը` նկարագրելով հարձակումները որպես Ադրբեջանի հայ փոքրամասնության «ջարդեր»: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանվածների թիվը հասնում է 25-ի»: Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի փողոցը, ողողված էր արյամբ: Բաքվում բնակվող ռուսները սարսափով են հիշում հայերի ջարդերը, որոնց վրա կրակել են, ցած նետել պատշգամբներից, ողջակիզել և նույն անդամատվել ադրբեջանցիների գազազած ամբոխի կողմից: «Մենք այստեղ տեսել ենք ամենաանգութ մարդասպաններին: Հարձակվել են կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների վրա միայն այն պատճառով, որ նրանք հայ են եղել: Ադրբեջանում հայ լինելը նշանակում էր լինել նախօրոք մահվան դատապարտված»,- հեռախոսով պատմել է վետերան լրագրողը Բաքվից: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |