Ազատ ընտրություններն արաբական աշխարհում վերածվում են իսլամական ծայրահեղականությանԿգա մեկ այլ «Մուբարաք» և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է` Օբամայից ժողովրդավարության ոչ մեծ չափաբաժնով «Մահմեդական եղբայրների» տեսքով Թունիսի և Եգիպտոսի դեպքերը բացահայտեցին համաշխարհային հանրության կողմից չհասկացված որոշ պահեր, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնի: Առաջինը և ամենագլխավորը` ժողովրդավարությունն ամերիկյան հասկացմամբ չարմատավորվեց և չի արմատավորվի Մերձավոր Արևելքում: Բացառություն է կազմում Իսրայելլը, բայց մենք տվյալ դեպքում խոսում ենք արաբների մասին: 8 փետրվարի 2011 PanARMENIAN.Net - Բնական է` թունիսցիները և եգիպտացիները և ողջ արաբական Արևելքն ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում: Եվ նրանց նախագահները, հավանաբար, կարող էին ավելի լավը լինել, քան ներկաները: Սակայն ուշադրության չի առնվում մեկ կարևոր փաստ` արաբների մոտ ցեղային հարաբերությունները գլխավոր են հիերարխիայում, և նրանից, թե կհեռանա Մուբարաքը, թե ոչ, շատ բան չի փոխվի: Կգա մեկ այլ «Մուբարաք» և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է` Օբամայից ժողովրդավարության ոչ մեծ չափաբաժնով «Մահմեդական եղբայրների» տեսքով: Թեև վերջինի մասին որոշակի բան ասելը բարդ է. ազատ ընտրությունները Գազայի հատվածում ցույց տվեցին, թե ինչի կարող է վերածվել այդ ժողովրդավարությունը: Պատասխանը պարզ էր բոլորի համար, բացի ԱՄՆ վարչակազմից: Ցավոք սրտի, վարչակազմն ավելի հաճախ ցուցաբերում է առարկայի չիմացություն և կամ միամտորեն կամ որոշ պլանով համոզված է, որ ժողովրդավարությունն ամերիկյան ձևով մարդկության լավագույն ձեռքբերումն է: Համարյա ինչպես Levi’s 501-ը:Մերձավոր Արևելքի ամբողջական իսլամացման վտանգը մի քանի անգամ աճել է, բարձրանում է Իրանի դերը` որպես այդ նույն իսլամացման քարոզողի, իսկ Սաուդյան Արաբիան, որն իսլամի կենտրոն է, մղվում է երկրորդ պլան:Եվ ահա այստեղ Դևիդ Կամերոնի հայտարարությունն այն մասին, որ «պետք է մեկընդմիշտ հրաժարվել ձախողված բազմամշակութային քաղաքականությունից և ավելի ագրեսիվ պաշտպանել արևմտյան լիբերալ արժեքները, ինչը կարող է դրական դեր խաղալ Եվրոպայի իսլամացումը թույլ չտալու համար: «Մենք պետք է հրաժարվենք վերջին տարիների պասիվ հանդուրժողականությունից ավելի ակտիվ և ուժեղ լիբերալիզմի օգտին»,- հայտարարել է բրիտանացի վարչապետը Մյունխենում արմատականության և ահաբեկչության մասին իր առաջին ելույթում: Կեմերոնն առաջարկում է նաև խստացնել քաղաքականությունն իսլամական ծայրահեղականություն քարոզող խմբերի նկատմամբ: Պետք չէ նաև մոռանալ չարաբաստիկ «Մեծ Մերձավոր Արևելքի» մասին, որի ղեկավար է ցանկանում դառնալ Թուրքիան: Դրանով կարելի է բացատրել անկարգությունների ալիքը կամ Թունիսից Եմեն ցույցերի շարքը: Կա ևս մի բան. Բոլոր այդ երկրները մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ նրա ծաղկման շրջանում, և վարչապետ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Մուբարաքի հասցեին ցույց են տալիս, որ Անկարան մինչև հիմա չի հրաժարվել «հողերը հավաքելու» մտքերից: Նեո օսմանիզմը ներկա Թուրքիայում բավական ակտիվ պաշտպանվում է ԱՄՆ կողմից` վերջինիս դիրքերն ամրապնդելու հույսով: Օմաբայի վարչակազմն այս դեպքում ձգտում է այն դերին, որը խաղացել է Բրիտանական կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչը քիչ հավանական է: Եվ վերջինը: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի 8-ին հայտարարել է հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը կոչված է ձևավորել երկրի սահմանադրության փոփոխության առաջարկները: Կառավարությունը երկխոսության է գնացել ընդդիմության հետ, սակայն Մուհամմեդ Էլ Բարադեին բոլորովին հարմար չէ առաջնորդի դերի համար, ինչի մասին, խոսում են բոլորը, ներառյալ «Մահմեդական եղբայրները»: Ամենայն հավանականությամբ նախընտրական պայքար կծավալվի Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի միջև: Ոչ մեկը, ոչ մյուսը չեն պատրաստվում Եգիպտոսում իսլամիզմ սերմանել, և դա ուրախացնում է: Արաբների համար ընդունելի է կամ ծայրահեղ արմատականությունը, կամ զուտ աշխարհիկ պետությունը` չբացառելով հագուստի և կենցաղի մեջ իսլամական ավանդույթները: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |