Որքան էլ տարածաշրջանը փոխվի, Հայաստանն Իսրայելի համար ռազմավարական հետաքրքրություն չի ներկայացնումԻսրայելի արտաքին քաղաքականությունը տարբերվում է իր զգուշությամբ, և երկիրը չի կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման ճանապարհին Ադրբեջանը կանգնած է խախտում կատարելու սահմանագծին` փորձելով պահել իրեն իր կողմից հորինված «տարածաշրջանի մեծ էներգետիկ գերտերության» կարգավիճակում: Պաշտոնական Բաքվի բլեֆը դեռևս անցնում է, կամ մեզ թվում է, որ անցնում է, քանզի տարաբնույթ տեղեկատվությունը հայկական ԶԼՄ-ների կողմից ընդունվում է որպես իրականություն: Այն ամենն, ինչ անում է աշխարհի ցանկացած այլ երկիր, որի հետ Հայաստանը նույնիսկ ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, Երևանում ընդունվում է համարյա որպես բարեկամական հարաբերությունների ակտ: ![]() PanARMENIAN.Net - Դրա վերջին օրինակն ադրբեջանաիսրայելական հարաբերություններն են, որոնք հրեական պետության, ինչպես նաև Ադրբեջանի համար ավելի կարևոր են, քան հայ-իսրայելականը: Առավել ևս, որ վերջինն ուղղակի չկա: Հասարակ օրինակ. «Ադրբեջանը կարող է բարեհաջող կերպով փչացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ և Պաղաստինի Պետության ԱԳՆ միջև ԱՀ-ում Պաղեստինի Պետության դեսպանատանը նյութատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը» հաստատելու վերաբերյալ, որը ստորագրվել է 2011-ի հունվարի 31-ին Բաքվում»: Այս փաստը չի վրիպել Իսրայելի ուշադրությունից, քանի որ առաջին անգամ երկկողմանի փաստաթղթերում օգտագործվել է «Պաղեստինի Պետություն» բառակապակցությունը «Պաղեստինի» փոխարեն: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հանդես է եկել պաղեստինական պետություն ստեղծելու օգտին: Ադրբեջանական քաղաքական շրջաններում արդեն խոսում են, որ Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե Բաքուն չվերանայի իր քաղաքականությունը Պաղեստինի վերաբերյալ, Երուսաղեմը կպատասխանի կպատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումով:շ Եթե Իսրայելը ոչ մի կերպ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և նա դրա համար, հավանաբար, ունի իր պատճառները, ապա ԼՂՀ անկախությունը Երուսաղեմը հաստատ չի ճանաչի: Մեծ քաղաքականության մեջ առաջին հերթին կարևոր են սեփական շահերը, բայց հենց այդ ճշմարտությունն էլ չեն ցանկանում հասկանալ հայ «փորձագետները»: Ապրելով արաբական աշխարհում, որում իսլամի չափավոր կողմնակիցներն ավելի քիչ են արմատականներից, Իսրայելը պետք է չափազանց զգույշ լինի գոյատևելու համար: Ինչն էլ նա անում է: Իսրայելի արտաքին քաղաքականությունը տարբերվում է իր զգուշությամբ, և երկիրը չի կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման ճանապարհին: Եվ նրան բոլորովին պետք չէ խառնվել իրեն ոչ շատ մոտ տարածաշրջանի գործերին, առավել ևս ներկա պայմաններում, երբ միակ դաշնակիցը՝ Հոսնի Մուբարաքը, ստիպված եղավ հեռանալ: Դժվար է նույնիսկ անվերապահ հենվել ԱՄՆ վրա, որի համար Իսրայելի գոյությունն այնքան էլ ձեռնտու չէ: Ավելի ճիշտ, ասենք այսպես. սկսեց ձեռնտու չլինել: Օբամայի վարչակազմը, բարեհաջող կերպով դավաճանելով իր դաշնակիցներին, դափնիներ է որոնում մահմեդական աշխարհում, բայց հարգանք և պաշտպանվածություն իր մյուս դաշնակիցների մոտ չի առաջացնում: Իսկ Ադրբեջանը և Թուրքիան ավելի կանխատեսելի են, քան ԱՄՆ-ն և Եվրոպան: Ինչ վերաբերվում է մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները փակելուն, ապա դա ժամանակավոր միջոց է, և ոչ ավելին: Վերջապես Երուսաղեմը ելնում է նրանից, որ երկու վերհիշյալ երկրները, որքան էլ հեռու մնան իսլամական արմատականությունից, ամեն դեպքում մահմեդական են: Եվ նրանց ողջ «աշխարհիկությունը» կարող է հեշտությամբ ոչնչանալ «Հեզբոլլահի» կամ մեկ այլ խմբավորման կողմից սպառնալիքների դեպքում, որի համար Իսրայելի գոյությունը ոսկոր է կոկորդում: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն Իսրայելի համար ընդամենը ոչ շատ մոտ երկիր է տարածաշրջանում բարդ հարաբերություններով, և միջամտել ղարաբաղյան հակամարտությանը կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը բացարձակապես պետք չէ: Հայաստանն էլ անելիք չունի իսրայելապաղեստինյան հակամարտության մեջ, և պետք չէ ճանաչել (կամ չճանաչել) պետություն, որը գոյություն չունի, այն է՝ Պաղեստինը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |