Թուրքիայում նախընտրական քարոզարշավը ստուգում է քաղաքական գործիչների «զտարյունությունը»Այդ քարոզարշավից ոչ մի լավ բան չի ստացվի, քանի որ Թուրքիայի բնակչությունն իրեն միայն թուրքեր է համարում, իսկ դրանից առաջ՝ օսմաններ: Ցանկացած այլ ծագում համարվում է «ոչ մաքուր» Այս շաբաթ թուրքական մամուլում հայտնվել է երկու նորություն, որոնք արժանի են սևեռուն ուշադրության: Առաջինը՝ թույլ տալ հային, տվյալ դեպքում Լեո Սուրեն Հալեպլիին աշխատել պետական կառույցում և հայ լրագրողների անունների հրապարակումը, որոնք մահացել են 1915-ին Հայոց ցեղասպանության տարիներին: Հազիվ թե մեզ հետաքրքրեին այդ հաղորդագրությունները, եթե չլինեին երկրի խորհրդարանի ընտրությունների համար քարոզարշավի ահագնացող ծավալները: 4 մարտի 2011 PanARMENIAN.Net - Ցանկացած հայտարարություն, որը բխում է մեծամասնության թեկնածուներից, պետք է ընդունել հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերվում է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա, նա, ինպես միշտ, իր ամպլուայի մեջ է. աշխատում է հասարակության համար սկանդալի եզրին, մեղադրում է բոլորին, ում կարելի է և չի կարելի: Կրկին երդվում է թուրքական միությանը, Եվրամիությանը, արաբներին հավատարմության մեջ, բացի Իսրայելից: Բայց դրա համար կա բացատրություն. չի կարելի ձեռք բերել արաբական աշխարհի աջակիցությունը և լավ հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ: Դա հաջողվել է միայն Հոսնի Մուբարաքին և ինչ-որ առումով Արաբական պետությունների լիգային Ամր Մուսայի ղեկավարությամբ: Բայց ափսոս, ամեն ինչ անցել է, և հիմա Թուրքիան փորձում է գլխավոր դեր խաղալ արաբական Արևելքում՝ մոռանալով Սաուդյան Արաբիայի և դեռևս գործունակ Քադաֆիի մասին: Ընդ որում, Թուրքիայում հիանալի հասկանում են, որ «հեղափոխություն» ապրած արաբական երկրներին տանող ճանապարհն ընկած է Եգիպտոսի միջոցով: Հենց այդ նպատակով նախագահ Գյուլը մեկնել է Կահիրե: «Մենք կկիսվենք մեր փորձով, կպատմենք, ինչպես ենք բարեփոխումներ իրականացրել մեր երկրներում: Անցումային փուլը պետք է առավելագույնս բաց լինի, թափանցիկ և արդարացնի ժողովրդի սպասումները, և ժողովուրդը պետք է մասնակցի այդ գործընթացին»,- ասել է Գյուլը: Նա նաև նշել է այդ հարցում Թուրքիայի անկեղծությունը, որը տարածաշրջանի մաս է: «Մենք բարձր հեղինակություն ունենք և մեր կարծիքի հետ հաշվի են նստում: Տեղի ունեցածը ժողովրդական ապստամբություն է: Այն, ինչ անհրաժեշտ է անել այսօր՝ գործել ռացիոնալ և վճռական: Անհրաժեշտ է ապահովել ժողովրդավարություն և օրենքի գերակայություն»,- ասել է Թուրքիայի նախագահը: Ինչպես միշտ, թուրքական պաշտոնատար անձնանց խոսքերը և գործողությունները բոլորովին հակադիր են: Ժողովրդավարությունը, իհարկե, լավ է, բայց ինչպես վարվել ԵԱՀԿ հերթական դժգոհության հետ լրագրողների հետապնդումների առիթով: Բոլորի աչքերին թոզ փչելու Թուրքիայի կարողությունը հայտնի է վաղուց՝ դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից: Կարելի է նույնիսկ ասել, որ վերջին 600 տարում ոչինչ չի փոխվել, միգուցե միայն արտաքին տեսքը՝ խալաթից ու նարգիլեից մինչև աշխարհի լավագույն մոդելավորողների հագուստներ: Նույն քարոզարշավի շրջանակներում սկսվել է առաջատար կուսակցությունների առաջնորդներին «արատավորումը»: Այդպես, համենայն դեպս, թուրք քաղաքական գործիչներն ընկալում են իրենց ոչ թուրքական արմատների մասին հիշատակումները: Ամեն ինչ սկսվել է դեռ մի քանի առաջ, երբ պատգամավոր Ջահան Արիթմանը «մեղադրել» է նախագահ Գյուլին նրանում, որ նրա մայրը հայուհի է: Թուրքիայի բնակչությունը համարում է իրենց միայն թուրքեր, իսկ մինչ այդ՝ օսմաններ: Ցանկացած այլ ծագում համարվում է «ոչ մաքուր»: Մենք արդեն չենք հիշի, որ և երիտթուրքերը և Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը դյոնմե են եղել (մահմեդականություն ընդունած հրեաներ): Իսկ ահա հայ տատիկների մասին խոսելու հարկ չկա: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ թուրքերի նախնիների շարքում ադրբեջանցիներ չեն եղել: Փաստն ինքնըստինքյան ոչինչ չի նշանակում, եթե հաշվի չառնել այն, որ նրանք չեն եղել նաև Օսմանյան կայսրության տարիներին, երբ գերի և հարեմ էին վերցնում չերքեզներին, ալբանացիներին, սլավոնացիներին, բայց կովկասյան թաթարներ չեն եղել…Իսկ այն, որ Թուրքիայի վարչապետն ազգությամբ լազ է, նորություն չէ: Տարօրինակ է, որ Եվրոպա մտնել փափագող երկիրը հոգ է տանում «զտարյունության» մասին: Եվրոպան արդեն նման բան տեսել է անցյալ դարի 30-ականներին: Արդեն լավ է այն, որ Թուրքիայում տեղը ունեցողն ընդամենը նախընտրական քարոզարշավ է, դեռևս: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |