Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարի

Հայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար

Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա: Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու:

PanARMENIAN.Net - Իր կողմից Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանկային համակարգի հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Ըստ Օսիպյանի, քննարկվել են նաև գնաճի զսպմանը վերաբերող հարցեր, ինչը կհանգեցնի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը:

Օսիպյանը նշել է նաև, որ վերջին տարիներին նկատվում է 2-3 տոկոսով տոկոսադրույքների նվազման միտում, ինչը կշարունակվի: Ճգնաժամը, միանշանակ, հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այդ մասին ասել է «Անելիք բանկի» նախագահ Սամվել Ճզմաչյանը` ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության արդյունքները: Միաժամանակ նա ավելացրել է, որ հանրապետության կոմբանկերի կողմից վարկավորման ակտիվությունը, որը դիտվել է առաջին եռամսյակում, հույս է ներշնչում, որ հետագա աճը բարձր է լինելու: «Հաշվի առնելով առկա միտումները` մենք այդ գծով 50% աճ ենք դիտելու, ինչը զգալի ցուցանիշ է»,- ընդգծել է Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանի խոսքով, 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կոմբանկերի վարկային ներդրումները միջին հաշվով աճել են 12-15%-ով, և, «որ շատ կարևոր է, աճել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հաղորդել է նաև, որ հայկական բանկերի վարկային պորտֆելը վերջին երեք ամսում ավելացել է 94 մլրդ դրամով` նշելով, որ դա բանկային համակարգի բավական լուրջ ներդրում է Հայաստանի բանկային համակարգի հետագա զարգացման մեջ:

Հանքահումքային ապրանքների համաշխարհային գների աճը 2010թ. դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, հայտարարել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը`ամփոփելով տարին: «Լինելով պղնձի ու մոլիբդենի արտահանող, Հայաստանին հաջողվել է բարելավել 2010թ. առևտրային բալանսը, քանի որ զգալի աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ մոտ 42 տոկոս, այն դեպքում, երբ ներկրումն աճել է ընդամենը 13,9 տոկոսով»,-ասել է նա:

2010թ. համաշխարհային շուկաների միտումները, ինչպես ֆինանսական, այնպես էլ հանքահումքային, որոնք առկա էին հարևան երկրներում, բարենպաստ էին Հայաստանի համար և դրական ազդեցություն ունեցան: Ուստի Հայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար, նույնիսկ եթե նավթի գները չբարձրանան, ամեն դեպքում սպասվում է եկամուտների աճ Ռուսաստանում, եթե չլինեն ճգնաժամային իրավիճակներ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---