Հայկական պետություններին անհրաժեշտ է նոր հայրենադարձություն«Արաբական գարունը» լիովին կարող է դնել Մերձավոր Արևելքի հսկայական հայ համայնքի պահպանման հարցը 1946-ին խորհրդային կառավարությունը հայտարարել է հայերի հայրենադարձության մասին դեպի իրենց պատմական հայրենիք: Հազիվ թե Կոմկուսի կենտկոմի քաղբյուրում ինչ-որ մեկը, ներառյալ Իոսիֆ Ստալինը, չգիտեր, թե ինչու էր հայ ժողովուրդը ցրվել աշխարհով մեկ: Այնուամենայնիվ, ամեն ինչ արվել է, որպեսզի ցանկացողները վերադառնան և սկսեն կառուցել «լուսավոր կոմունիզմ»: 13 մայիսի 2011 PanARMENIAN.Net - Իհարկե, մարդասիրությունն այստեղ բոլորովին կապ չունի՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակն աղետալի էր: Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կազմում էր ընդամենը 700 հազար մարդ, որոնցից պատերազմ էր գնացել 500 հոգի: Շուրջ 300 հազարը մահացել է մարտերում: Եվ ահա նման պայմաններում էլ որոշում է ընդունվել հայրենադարձության մասին: Հայրենադարձության առաջին ալիքը դեպի Հայաստան սկսվել է 1946-ին: Ճիշտ է, ավարտվել է այն ահաջող՝ վերադարձողներից շատերն արագ հետ են վերադարձել. չափազանց տարբեր էր այն աշխարհը, որտեղից եկել էին, իրենց տեսած աշխարհից: Հիմա մենք, թվում է, ականատես ենք դառնում հայրենադարձության նոր ալիքի՝ ավելի գիտակցված, տառապանքների միջով անցած և դրանից ավելի արժեքավոր դարձած: Վերջերս տեղի ունեցած հայտարարությունը համշենահայերի 200 ընտանիքի՝ հայրենիք վերադառնալու մասին, բավական ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հայ հասարակության մեջ: Սկզբի համար ասենք, որ համշենահայերը մահմեդականացված հայեր են և մինչև հիմա ապրում են Քարադենիզ-Համշենում (Թուրքիա):Նրանցից շատերը մեկնել են Կենտրոնական Ասիայի երկրներ՝ պահպանելով, լեզուն, սովորույթները, ամեն ինչ, բացի հավատից: Պետք է ենթադրել, որ Հայաստան կամ Արցախ ժամանելուց հետո նրանք կրկին քրիստոնյաներ են դառնալու: Սակայն շատ հարցեր կան, և ամենաառաջինը՝ պետության վերաբերմունքը վերադառնալու նկատմամբ: Պետք չէ նաև մոռանալ, որ «արաբական գարունը» լիովին կարող է դնել Մերձավոր Արևելքի հսկայական հայկական համայնքի պահպանման հարցը: Ճիշտ է, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի հայերն ասում են, որ ոչ մի տեղ չեն պատրաստվում մեկնել, բայց իրականում կարելի է ասել, որ համարյա կեսմիլիոնանոց համանքը «նստած է ճամպրուկների վրա» և պատրաստվում է մեկնել Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Եվրոպա, ինչը լիովին հասկանալի է: Որպես օրինակ կարելի է բերել Լիբանանի հայերին, որոնք 1974-ի քաղաքացիական պատերազմից հետո մեկնել են ԱՄՆ և Կանադա, իսկ հատուկենտ մարդիկ՝ Երևան: Հենց Երևան, այլ ոչ թե Գյումրի կամ Վանաձոր: Եթե հայկական պետությունը չսահմանափակվեր միանգամյա ակցիաներով, զորօրինակ «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում իսկապես Հայաստան եկողներ կան, բայց եթե հայրենադարձներին աջակցեին այնպես, ինչպես 1946-ին, հայրենադարձներն ավելի շատ կլինեին: Ամեն ինչ ավելի լուրջ է Արցախ վերադարձողների դեպքում: Այստեղ բնակվելու տեղ շատ կա, բայց «համաշխարհային հանրության առջև չարդարացված վախի» պատճառով ԼՂՀ իշխանությունները ոչ մեկին չեն ուղարկում ապրելու անվտանգության գոտում: Նման անհեռատեսությունը կարող է մոտ ապագայում թանկ արժենալ: Սակայն ամեն ինչ կորած չէ, ուղղակի նման քայլերի մասին չեն խոսում, դրանք կատարում են: Բոլորին է հայտնի. համաշխարհային հանրությունն ավելի հեշտ է հաշտվում արդեն տեղի ունեցած փաստի հետ, քան ինչ-որ բան կատարելու մտադրության: Հուսանք, որ ոչ համշենահայերը, որ ԼՂՀ իշխանությունները չեն փոշմանի: Այս առումով ավելորդ չէ հիշել Իսրայելի օրինակը, որն ընդունում է բոլոր հրեաներին՝ անկախ մաշկի գույնից և բնակեցնում այնտեղ, որտեղ հարկ է համարում: Մեր դեպքում մենք պետք է ընդունենք բոլոր հայերին անկախ նրանց հավատից:Ժողովրդագրական գործոնը կարող է որոշիչ դառնալ Ադրբեջանի հետ դիմակայությունում: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |