Հայ-թուրքական Արձանագրությունների վերադարձը՝ Թուրքիայի հարկադրված քայլըԷրդողանի կառավարությունը փորձում է փրկել «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, որը ձախողվեց թուրք վարչապետի հիստերիկ, եթե չասել ավելին, հայտարարությունների շնորհիվ Անկարան որոշեց խորհրդարան վերադարձնել հայ-թուրքական Արձանագրությունները: Վարչապետ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ամեն տեղ հասնել և առաջինը լինել՝ սկսած «արաբական գարունից» մինչև Հայաստանի հետ հարաբերություններ: Այս ամենի ընթացքում՝ հարաբերություններ Իսրայելի, Պաղեստինի, Կիպրոսի և Ռուսաստանի հետ: Եվ, իհարկե, ԱՄՆ՝ գլխավոր գործընկերը, որքան էլ Էրդողանը հայտարարի, որ Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն: 27 սեպտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Արձանագրությունների վերադարձը խորհրդարան կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի կողմից ճնշում, որը չի թողել Հայաստանին և Թուրքիային հաշտեցնելու փորձերը: Ճիշտ է, թե ինչպես դա անել, ոչ ոք հստակ չգիտի, չէ որ միայն Արձանագրությունների վավերացմամբ հարցը չի լուծվում: Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնել ՄԱԿ նիստերի դահլիճից Էրդողանի ցուցադրաբար հեռանալու վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պահանջում է քաղաքական կամք առաջին հերթին Անկարայից: Բայց պետք է նշել, որ եթե թուրքական կողմը վավերացնի Արձանագրությունները, իսկ նրա ետևից՝ Հայաստանը, ապա կարգավորումը կարող է շարժվել մեռյալ կետից: Հնարավոր է, բայց չափազանց շատ են խնդիրները և դրանցից մեկն Ադրբեջանն է: Պետք է նաև խոստովանել է, որ Էրդողանի կառավարությունը փորձում է փրկել «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, որը ձախողվեց թուրք վարչապետի հիստերիկ, եթե չասել ավելին, հայտարարությունների շնորհիվ: Իսրայելի հետ նոր խնդիրներին գումարվեցին Կիպրոսի հետ հին խնդիրները և բնականաբար, չլուծված քրդական հարցը, որը գլխավոր է Անկարայի համար: Թուրքիայում արդեն լրջորեն խոսում են, որ Բաքուն և որոշ առումով Պաղեստինը խնդիրներ են ստեղծում, որոնց պատճառով Թուրքիան չի կարող լուծել քրդական հարցը: Ավելին, այդ հարցը լուծումն առաջիկայում չի նախատեսվում: Թուրքիայի նորություններն ավելի շատ հիշեցնում են մարտական ամփոփագիր՝ ամեն օր բախումներ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հետ: Միայն անցյալ շաբաթ քուրդ գրոհայինների կողմից սպանվել է 20 թուրք զինվոր: Եվ Անկարան ստեղծված պայմաններում կատարեց միակ ճիշտ քայլը՝ Արձանագրությունները վերադարձրեց խորհրդարան: Դրանք կարող են «թաղվել» ինչ-որ հանձնաժողովում, բայց բույն փաստն արժանի է ուշադրության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին լրանում է Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերի 2 տարին, որոնց վրա աշխատել էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Ռուսաստանը Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ: Ամենահետաքրքիրն այն է, որ Արձանագրությունների դեմ հանդես էին գալիս ոչ այնքան թուրքերը, որքան ադրբեջանցիները՝ լիովին արդարացի կարծելով, որ հայ-թուրքական սահմանի բացումով Անկարան վերջնականապես երեք կթեքի Բաքվից: Ինչ վերաբերվում է Հայաստանին և հատկապես սփյուռքին, ապա վերջինն ի սկզբանե դեմ էր Թուրքիայի հետ ինչ-որ փաստաթղթերի ստորագրմանը: Ինչ էլ որ լինի, քանի դեռ Թուրքիան քայլ չի կատարել Արձանագրությունների կողմը, Երևանը ոչինչ չի ձեռնարկի: Հույս կա, որ շուտափույթ որոշումներ չեն ընդունվի: Ճիշտ է, սահմանը բացելու դեպքում ճանապարհը դեպի Թուրքիա մոտավորապես երեք անգամ կկրճատվի, բայց դա այնքան էլ կարևոր ձեռքբերում չէ՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վրա աչք փակելու համար: Այնպես որ Արձանագրությունների վավերացմանը պետք է երկար սպասել՝ նույնիսկ չնայած ԱՄՆ և ԵՄ ճնշմանը: Նույնիսկ եթե դրանք վավերացվեն, ապա հայ-թուրքական հարաբերությունների համար ոչինչ չի փոխվի, քանզի Թուրքիան ի վիճակի չէ խոսել առանց նախապայմանների, նորմալ լեզվով: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |