Թուրքիան հարևաններից ստանում է «զրո խնդիրներ» հարևանների հետ քաղաքականության պատասխաններըԹեհրանը տարածության վրա է պահում Անկարային, հասկացնելով, որ իր համար Թուրքիան ընդամենը տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության իրագործողն է Տարածաշրջանում գլխավոր դեր խաղալու Թուրքիայի վարչապետի անզուսպ ցանկությունը վերջ ի վերջո հանգեցրեց նրա երկրի համար բավական տհաճ հայտարարությունների Իրանի և Սիրիայի կողմից: Ինչպես Իրանը, այնպես էլ Սիրիան բավական ոչ երկիմաստ արտահայտվել են Թուրքիայի տարածքի վրա ռազմական հարվածի հնարավորության մասին: Այսպես, Իրանի Հեղափոխական գվարդիայի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հարձակում կգործի Թուրքիայում ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի վրա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը սկսեն հարվածել Իրանի օբյեկտներին: 29 նոյեմբերի 2011 PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն՝ Օդատիեզերական զորքերի գվարդիական դիվիզիայի ղեկավարը, կատարել է նախազգուշացումը, դատելով ամեն ինչից, Իրանի նոր պաշտպանական ռազմավարության շրջանակներում՝ փորձելով դիմակայել ԱՄՆ և Իսրայելի կողմից աճող սպառնալիքին: Այն, որ հենց Թուրքիան լինելու է ԱՄՆ և Իսրայելի կողմից, պարզ էր այն բանից հետո, երբ նա համաձայնվեց իր տարածքում ՆԱՏՕ ՀՀՊ տեղակայմանը: Իսկ Իրանի նախազգուշացումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Անկարան տարածաշրջանում ազդեցություն չունի, որի մասին նա հայտարարում է: «Զրո խնդիրներ» հարևանների հետ տխրահռչակ քաղաքականությունն իսկապես գլխացավանք է դարձել և այնպիսի ջախջախիչ կործանում ապրեց, որին Անկարան չէր սպասում: Քաղաքականության հեղինակ, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ակնհայտորեն շտապեց, որոշելով, որ Թուրքիան ի վիճակի է իր պայմանները թելադրել Մեծ Մերձավոր Արևելքին: «Արաբական գարունը» Թուրքիային ոչինչ չտվեց բացի հեղափոխությունն իր օգտին շուռ տալու փորձերի հիասթափությունից, ինչի մասին խոսում է իսլամիստների գրեթե համատարած հաղթանակը: Ընդ որում այդ իսլամիստներն ավելի արմատական են, քան Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): Ինչ վերաբերվում է Իրանին, ապա չնայած «եղբայրական հարաբերություններին», Թեհրանը տարածության վրա է պահում Անկարային, հասկացնելով, որ իր համար Թուրքիան ընդամենը տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության իրագործող է, ինչ էլ որ ասի Էրդողանը «ինքնուրույնության» մասին: Միաժամանակ, Թուրքիայի հանդեպ հավակնությունների մասին արդեն հայտարարել է նաև Սիրիան: Իրանական Press TV հեռուստացանցի կայքը, մեջբերելով թուրքական աղբյուրները, հաղորդել է, որ Սիրիան ուղորդել է ռուսական արտադրության իր «Սկադ» հրթիռները դեպի Թուրքիայի կողմը: Դա տեղի է ունենում թուրքական հռետորության ուժգնացման ֆոնի վրա, որն ուղղված է սիրիական իշխանությունների դեմ: Հաղորդվում է նաև այն մասին, որ Թուրքիան իբր աջակցում է սիրիական զինված ընդդիմությանը: Իսկ չէ որ բոլորովին վերջերս Էրդողանը հրապարակավ սիրո խոստովանություն էր կատարում Բաշար Ալ Ասադին և արդեն պատրաստվում էր փոքրիկ Եվրամիություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Չստացվեց: Եվ չէր էլ կարող ստացվել՝ չափազանց տարբեր են բոլոր նպատակները, առավել ևս այնպիսի երկրների, ինչպիսիք են Սիրիան և Լիբանանը, դե նաև Թուրքիան: Միակ բանը, որն ընդհանուր է այդ երկրների մոտ, քրդական սպառնալիքն է և Քուրդիստան անկախ պետության ստեղծումը: Առկա է նաև ընդհանուր թշնամին՝ Իսրայելը: Ճիշտ է, հրեական պետությունն Իրանի թիվ 2 թշնամին է և Թեհրանն արդեն մատի փաթաթան է դարձրել «սիոնիստական դավադրության և սիոնիստների մասին» խոսքերը, որոնց կյանքի նպատակը Իրանին ոչնչացնելն է... Եվ այստեղ Իրանը չդիմացավ և հայտարարեց, որ եթե սիոնիստները համարձակվեն հարձակում գործել Իրանի ռազմական օբյեկտների վրա, նրանք ի պատասխան կստանան 150 հազար հրթիռ: Այդ մասին ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին: Միաժամանակ պետք է նշել, որ տարածաշրջանում իրավիճակն ակնհայտորեն դուրս է գալիս հենց ապստամբների վերահսկողությունից, և ոչ Թուրքիան, ոչ Իրանն ի վիճակի չեն շտկել իրավիճակը: Իրանը խելամտորեն չի խառնվում Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի ներքին գործերին, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Արդյունքում Անկարան ստանում է ավերված դեսպանատներ և դիվանագիտական առաքելություններ, ինչը թուրքերի նկատմամբ արաբների ատելության վառ օրինակ է: Սիրիայի նկատմամբ դիրքորոշման մեջ Արաբական պետությունների լիգային աջակցելն Անկարային ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Վերջ ի վերջո Ասադը կարող է մի քանի «Սկվադ» բաց թողնել Թուրքիայի ուղղությամբ, ինչը կնշանակի, որ տարածաշրջանում պատերազմը կթևակոխի ակտիվ փուլ: Դա կլինի պատերազմ, որում չկա հաղթող: Ավելի ճիշտ, այն կա՝ օվկիանոսից այն կողմ և հնարավոր է Մեծ Կովկասյան շղթայի ետևում, այստեղ գրեթե անհնար է հասնել մահմեդական միասնության՝ չափազանց շատ են տարբեր շահերը և ցեղերը: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Թրյուդոն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–ում դեսպանության բացումը, ինչը գործակցության լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Վարչապետն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը Նա այդ մասին ասել է Փարիզում Բելգիայի վարչապետի հետ հանդիպմանը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է այն կոնգրեսական թեկնածուների ցանկը, ում սատարում է ընտրություններում Ցանկում 84 թեկնածու է Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը Տեղի է ունեցել WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը |