ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1 ՄԼՆ 120 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Պեկին է ժամանել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-չինական առեւտրատնտեսական հանձնաժողովի Հայաստանի կողմից համանախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը` հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի ԱԳ փոխնախարար Ա.Բայբուրդյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դ.Ավետիսյանը, Չինաստանում Հայաստանի դեսպան Վ. Ղազարյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հայկական ընկերությունների ղեկավարներ: Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ Ցզինի հետ հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ 1992 թ. երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում զարգացել են վերընթաց կորագծով, ինչին նպաստել է նաեւ 1996թ. Առեւտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ նրա հետագա գործունեությունը: Կողմերը ներկայացրել են տնտեսական բարեփոխումների ընթացքը Հայաստանում եւ Չինաստանում, քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման առաջնահերթությունները: Նիստի առաջին օրվա ավարտին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն` Չինաստանը Հայաստանին է տրամադրելու 10 միլիոն չինական յուանի (մոտ մեկ միլիոն 120 հազար ամերիկյան դոլար) անհատույց օգնություն: Այսօր հայ-չինական հանձնաժողովը շարունակել է իր աշխատանքները:_
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---