«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին կտրամադրի 235 միլիոն դոլարի դրամաշնորհ20 դեկտեմբերի 2005 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանին 235 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում կորպորացիայի նախագահ, դեսպան Ջոն Դանիլովիչը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը, նշելով. - «Հայաստանը մշակել է ինտեգրված, արդյունավետությանը միտված մի ծրագիր, որը գյուղական շրջանների համար աշխատատեղերի ավելի մեծ հնարավորություններ կստեղծի»: Նամակում Ջ.Դանիլովիչը շեշտել է «Միացյալ Նահանգների նվիրվածությունը հայ ժողովրդին»` միաժամանակ քննադատելով Հայաստանի կառավարությանը: Նա, մասնավորապես, ասել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի որոշման հետաձգման պատճառը նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի անցկացման հետ կապված մտահոգություններն են»: Նա նշել է նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշների սանդղակում, որը կոչվում է «արդար կառավարում», Հայաստանը երկու կետով նահաջ է ապրել: Նշվում է նաեւ, որ կառավարող խորհուրդը տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը, թե «քաղաքական իրավունքների, լրատվամիջոցների մատչելիության եւ քաղաքական ազատություների ասպարեզում անհրաժեշտ է առաջընթաց արաձանագրել»: Սրանք քայլեր են, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի քաղաքականության համաձայն, կարող են ձեռնարկվել նույնիսկ դրամաշնորհի հատկացման մասին որոշումը ստորագրելուց հետո: «Սահմանադրական հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ առիթ են տվել հարցնելու` արդյո՞ք այդ առաջընթացը կատարվում է: Մենք սպասում ենք Ձեր կառավարության քայլերին, որոնք կվկայեն, որ Դուք մեծ ցանկություն ունեք բարելավելու Ձեր կատարողականը», - ասված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |