«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը թույլ կտա գյուղական աղքատության մակարդակը ՀՀ-ում կրճատել 6 տոկոսով

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրագործումը տեւական գործընթաց է»,- հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ տնտեսության փոխնախարար Տիգրան Խաչատրյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծրագրին, որի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի` 235,65 մլն ԱՄՆ դոլար: Տ.Խաչատրյանը հաղորդել է, որ վերահսկողությունը կիրականացնեն ոչ պետական կառույցների 6 ներկայացուցիչներ, որոնց կնշանակաի Հայաստանի կառավարությունը:



«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հիմնական նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` գյուղատնտե֊սա֊կան արտադրանքի կայուն աճի ապահովման միջոցով: Այս նպատակի ապահովման համար նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ռազմավարական ներդրումներ իրականացնել գյուղական ճանա֊պարհների եւ ոռոգման ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ ֆինանսական եւ տեխնիկական աջակ֊ցություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին եւ ագրոբիզնեսին: Ծրագրի ուղղակի շահառուներ կհանդիսանան 750 հազար Հայաստանի բնակիչներ կամ գյուղական բնակչության 75 տոկոսը. ակնկալվում է, որ միայն ծրագրի իրականացման արդյունքում գյուղական աղքատությունը կկրճատվի 6 տոկոսով: 67,1 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի գյուղական ճանապարհների վերականգնմանը, 145.67 մլն ԱՄՆ դոլար` ոռոգման համակարգի վերականգնմանը, 5.08 մլն ԱՄՆ դոլար` աշխատանքների մոնիտորինգի համար, 17.79 մլն ԱՄՆ դոլար` ծրագրի կառավարման եւ հսկողության համար: Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 943 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչը կազմում է «կենսական նշանակության» ճանապարհային ցանցի շուրջ 45 տոկոսը: Նախատեսվում է նաեւ վերականգնել 21 տարա֊ծաշրջանային ոռոգման սխեմա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---