Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կա միայն համաձայնություն ընկերության եւ Հայաստանի էներգետիկայի նախարարության միջեւ, սակայն այն կրում է շրջանակային բնույթ եւ չի անդրադառնում մանրամասներին: Ռյազանովը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, որին մեկ տարի կպահանջվի բոլոր մանրամասները պարզելու եւ կոնկրետ հարցերը լուծելու համար: Մասնավորապես, ըստ Ռյազանովի, աշխատանքային խումբը կքննարկի այն էներգետիկ օբյեկտների ցանկի հետ կապված հարցերը, որոնք հեռանկարում կընդգրկվեն այդ նախագծում, ինչպես նաեւ գազի վերամշակման ոլորտի հետ կապված հարցեր: Ըստ Ա.Ռյազանովի, կա «ԱրմՌոսգազպրոմ» համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալի հարցը»: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» մասնակցության համար կպահանջվի նաեւ միջկառավարական պայմանագիր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---