Վրաստանում արդեն վերականգնվել է գազամուղի վնասված հատվածը20 դեկտեմբերի 2006 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Մայրուղային գազամուղի վնասված հատվածը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան, վերականգնված է, չորեքշաբթի հայտարարել է Վրացական նավթագազային կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Խետագուրին: «Վնասված հատվածն արդեն վերականգնվել է եւ այժմ այն տեստավորվում է»,-ասել է Խետագուրին: Նրա խոսքերով, բնական գազի առաքումը հայ սպառողին կվերսկսվի մոտ ժամանակներս: Վերականգնողական աշխատանքները վնասված հատվածում կատարում էր Վրացական գազատրանսպորտային ընկերությունը, որը հանդիսանում է Վրացական միջազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազամուղի վթարը տեղի էր ունեցել դեկտեմբերի լույս 18-ի գիշերը Անանուրի-Դուշետի հատվածում ձնահոսքի պատճառով: Ձնահոսքը վնասել էր 1,2 հազար միլիմետրանոց տրամագծով խողովակը: Երեքշաբթի «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարեց, որ եթե վերանորոգման աշխատանքները ձգձգվեն Հայաստանը կարող է այս ձմեռ զկվել ստորերկրյա պահեստարաններում պահվող գազի պաշարներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |