Հայաստան. 2009թ. աշխատավարձի միջին տարեկան աճը չի գերազանցի 3%-ը

PanARMENIAN.Net - Աշխատանքի շուկայի ցուցանիշների 2009 թվականի նախկին գնահատումները վերանայվել են նվազման ուղղությամբ: Վերանայման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում համախառն պահանջարկի աճի տեմպերի նվազման սպասումներն են, այդ թվում`

աշխատուժի նկատմամբ պահանջարկի առումով: Այդ մասին ասվում է Հայաստանի ԿԲ 2009թ. համար կանխատեսման մեջ:



Ըստ վերանայված գնահատումների` տնտեսության միջին անվանական աշխատավարձը 2009 թվականին կաճի շուրջ 8%-ով` հիմնականում պայմանավորված բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում աշխատավարձի ավելացմամբ: Մասնավոր հատվածում, սակայն, աշխատավարձի միջին տարեկան աճը չի գերազանցի 3%-ը:



Ըստ նախնական գնահատումների` 2009 թվականին աշխատանքի շուկայի կողմից գնաճային ճնշումներ չեն նկատվի, քանի որ մասնավոր հատվածում կարձանագրվի միավոր աշխատուժի ծախսերի որոշակի նվազում, որը կչեզոքացնի պետական հատվածում միավոր աշխատուժի ծախսերի աճի հետեւանքով առաջացող գնաճային ճնշումները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---