ԱՄՀ-ն արդեն 240 մլն դոլար է փոխանցել Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն 240 մլն դոլար է ստացել 540 միլիոնից, որ ԱՄՀ-ն հատկացրել է Հայաստանին վճարային բալանսի կայունացման համար, այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Ընդ որում, նա նշել է, որ մնացած միջոցներն, որոնք կուղղվեն միջազգային պահուստների լրացմանը, Հայաստանը կստանա 28 ամսվա ընթացքում հավասարաչափ մասնաբաժիններով:



ԱՄՀ-ն վարկ կտրամադրի Հայաստանին 5 տարի ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով, տարեկան 1,54 տոկոսադրույքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---