Ալեքսեյ Միլլեր. «Գազպրոմի» գործընկերությունը Հայաստանի հետ ինտեգրված բնույթ է կրում

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» գործընկերությունը Հայաստանի հետ զարգանում է շատ հաջող բանաձեւով», հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը` Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «ՀայՌուսԳազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:



Նա նշել է, որ ժամանակին կողմերը պայմանավորվել են, որ անցումը գնագոյացման եվրոպական համակարգին աստիճանաբար կլինի, Հայաստանի համար ընդունելի ռեժիմով, ինչը թույլ է տալիս միաժամանակ ամրապնդել «Գազպրոմի» դիրքերը հանրապետության էներգետիկ շուկայում` «ՀայՌուսԳազարդում» «Գազպրոմի» բաժնեմասի ավելացման հաշվին: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոխադարձ շահերին:



«Մեր գործընկերությունն ինտեգրված բնույթ ունի եւ ներառում է ոչ միայն գազի ոլորտը, այլ նաեւ էլեկտրաէներգետիկան: Նման մոտեցման արդյունքը հանրապետություն գազի առաքումների դիվերսիֆիկացումն է եւ ՀՀ էներգամատակարարման հուսալիության բարձրացումը, մասնավորապես, այդ նպատակով «ՀայՌուսԳազարդի» ուժերով կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղի «Քաջարան-Արարատ» հատվածը, հայտարարել է Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «Փրայմ-Տասս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---