Ներսես Երիցյան. Հակաճգնաժամային ծախսերը կմեծանան 8 հուլիսի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից ներգրավված գումարները բավարարեն են բյուջեի պակասորդը լրացնելու համար, Երեւանում լրագրողներին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը : Նրա խոսքերով, բյուջեում երկու տարվա ընթացքում եռամսյակային վերաբաշխումները կախված կլինեն տնտեսության զարգացման սցենարից: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարը, ներգրավված ռեսուրսների ծախսման հարցում մեկ խնդիր կա: «Կան ոլորտներ, որտեղ մենք նոր ենք սկսում ծախսել այդ ռեսուրսները, ինչի հետ կապված հարկ է ճշգրտել հնարավորությունները», - ասել է նա: Երիցյանը պարզաբանել է, որ գոյություն ունի որոշակի ժամանակահատված, մասնավորապես, վերջում նկատելի կլինեն կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները:Ինչ վերաբերում է սոցիալական ծախսերին, ապա դրանք չեն կրճատվի, որպեսզի չտուժի այն սոցիալական կառույցը, որտեղ տարիների ընթացքում հաջողություններ են ձեռքբերվել: «Մենք կփորձենք ապահովել այն ծախսերի մակարդակը, որոնք կարող են նպաստել տնտեսական աճին», - ասել է նա: Էկոնոմիկայի նախարարը նաեւ հաղորդել է, որ զգալիորեն կաճեն հակաճգնաժամային ծախսերը: «Դրանք, նախ եւ առաջ սոցիալական ծախսերն են եւ աշխատանքային տեղերի ստեղծման հետ կապված ենթակառույցների զարգացմանն ուղղված ծախսերը», - նշել է Երիցյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |