Վանաձորից Վրաստան տանող միջպետական ճանապարհի վրա գտնվող կամուրջը կվերանորոգվի մեկ շաբաթում13 հուլիսի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա /Տավուշի մարզ/ գտնվող կամուրջը մասամբ փլուզվել է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը։ Կատարվածի մանրամասներին ծանոթանալու նպատակով հուլիսի 10-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ դեպքի վայր է մեկնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:Նախարարը նշել է, որ կամրջի հարեւանությամբ գտնվող «Այրում» ՀԷԿ-ի ավելորդ ջրերը ժամանակ առ ժամանակ հոսել են կամրջի տակով, ինչի հետեւանքով հիմքերը խարխլվել են։ Կամուրջը կառուցված է 2 հատվածից. մի հատվածը կառուցվել է 1950-ական, մյուսը՝ 1970-ական թվականներին։ Նախարարի խոսքով,1970-ականներից ի վեր այն չի վերանորոգվել: Նախատեսվում է կամուրջը վերանորոգել մեկ շաբաթվա ընթացքում եւ վերականգնել ամբողջ երթեւեկությունը։ «Մենք հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի միջպետական ճանապարհը փակ լինի հնարավորինս կարճ ժամանակում»,նշել է Գուրգեն Սարգսյանը։ Ներկայումս կամրջի երթեւեկությունն իրականացվում է միակողմանի, պետավտոտեսուչները հրահանգում են բեռնատար ավտոմեքենաներին երթեւեկել կամուրջը շրջանցող ճանապարհներով։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ վերականգնման աշխատանքներն ավարտելը կթույլատրվի կամրջով երթեւեկել միայն մարդատար ավոտմեքենաներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |