2010թ. Հայաստանի տնտեսության մեջ փոքր աճի միտում կնկատվի14 հուլիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի տնտեսության մեջ փոքր աճի միտում կնկատվի, լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նախարարի, կանխատեսումներ անել դեռեւս վաղ է, քանի որ դա մի շարք գործոններից է կախված: «Մեր կանխատեսումներով, 2009թ. երկրորդ կիսամյակում անկումը շինարարության ոլորտում կդադարի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա եւ 2010թ. Հայաստանի տնտեսության մեջ փոքր աճի միտում կնկատվի»,-ասել է Երիցյանը: Այս համատեքստում, նա նշել է, որ հարկավոր է ճշտել անկման տեմպերը շինարարության ոլորտում, ինչը վերջին ամսներին մեծապես ազդել է տնտեսական աճի վրա: Երիցյանը հավելել է, որ ըստ նախնական կանխատեսումների, տնտեսական անկումը պետք է կազմեր 9,5 տոկոս: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, տնտեսական անկումը Հայաստանում 2009թ. հունվար-մայիսին, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 15,7 տոկոս, իսկ անկումը շինարարության ոլորտում` 56,1 տոկոս: Ինչպես նշել է նախարարաը, 2009թ. երկրորդ կիսամյակում անկումը շինարարության ոլորտում կդադարի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |