«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» կառավարման խորհուրդը հավանություն է տվել գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի պայմանագրերի դադարեցմանը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի էունեցել«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Կառավարման խորհուրդըքննարկել է«Հազարամյակի մարտահրավեր» - Հայաստան ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի դադարեցման վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) նամակից բխող ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի հետագա քայլերի մասին հարցը:



«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-իգլխավորգործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ԳՃՎենթածրագրի դադարեցման մասինծանուցումը ենթադրում էաշխատանքներում ընդգրկվածխորհրդատուների եւ կապալառուների իրազեկում եւ պայմանագրերի դադարեցում, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառուցվածքի փոփոխություն, առկա միջոցների եւ պարտավորությունների հանձնում համապատասխան լիազոր մարմնին:



Կառավարման խորհուրդը հավանություն է տվել պայմանագրերի դադարեցմանը: ՀՀ վարչապետը նշել է, որ պայմանագրերով անավարտ մնացած շինարարական աշխատանքները կբերվեն տրամաբանական ավարտի ՀՀ կառավարության կողմից համապատասխան այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելուց հետո:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---