Թռիչքներն Եվրոպա առավել անվտանգ կդառնան

PanARMENIAN.Net - Քանի որ «Արմավիան» ավելացրել է Եվրոպայի ուղղությամբ կատարվող չվերթերը, մասնավորապես, դեպի Ցյուրիխ, Բեռլին, Հռոմ, ապա հնարավորություն է ստեղծվել մեծ ակցիա կազմակերպել` 10 տոկոս զեղջով ապահովագրական պոլիսներ տրամադրելով ընկերության տոմսերը ձեռք բերող քաղաքացիների համար, PanARMENIAN.Net ին է ասել «Արմավիա» ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Եսաի Մելիք-Յոլչյանը: Բացի այդ, ըստ նրա, 20-25 տոկոս բոնուս կտրամադրվի այն տուրօպերատորներին, որոնք 5 ամսվա ընթացքում կկարողանան իրացնել 2 մլն դրամի ապահովագրական պոլիսներ:



«Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում եւ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` «ԳՐԱՆԴ» Ապահովագրական ընկերության հիման վրա: «Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդ» Ընկերությունը: Այս առնչությամբ Մելիք-Յոլչյանը հավելել է, որ հայտարարված ակցիայի արդյունքում վաճառքի աճը կախված կլինի նրանից, թե որքանով ակտիվ կդրսեւորի իրեն «Այ Էս Ջի» ընկերությունը: «Կապրենք-կտեսնենք, սակայն կարող եմ հավաստիացնել, որ տոմսերի վաճառքի աճ անպայման կգրանցվի»,-ասել է նա:



Ընկերության մուտքն ապահովագրական շուկա նպատակաուղղված է ավիացիոն հնարավոր ռիսկերի ապահովագրության իրականացմանը: ՀՀ-ում ավիացիայի դերն ու նշանակությունը առավել է կարեւորվում` պայմանավորված հանրապետության աշխարհաքաղաքական բավականին բարդ տեղակայվածությամբ: Տվյալ պարագայում Ընկերությունը հնարավոր առավելագույն պատասխանատվության զգացողությամբ ստանձնում եւ իրականացնում է ընկերության գերակայությունը հանդիսացող` ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը, եւ հիմնական գործընկերն այս ոլորտում հանդիսանում է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:



Համաձայն 2008 թվականի տվյալների, «Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն հավաքագրել է 1.460.337.466,00 ՀՀ դրամ ապահովագրավճար` ապահովելով իր առաջատար դիրքը (2-րդ տեղ) 2008թ-ի ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 11 կազմակերպությունների միջեւ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---