Ինչու՞ է Հայաստանում թանկացել շաքարավազի գինը

PanARMENIAN.Net - ՀՀտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը, հաղորդում է Հանձնաժողովի լրատվական ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով վերջին երկու օրերին սպառողների շրջանում առաջացած մտահոգությունները շաքարավազի գների, այդ ապրանքատեսակի հնարավոր դեֆիցիտի առնչությամբ, Հանձնաժողովը խստացրել է հսկողությունն ու մրցակցության կանոնների պահպանման նպատակով շուկայում գործող տնտեսվարողներին աջակցում է շուկան անցնցում պահելու համար որոշակի միջացառումներ իրականացնել



Հանձնաժողովիկողմից իրականացվածօպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստպայմանների պատճառով աշխարհումշաքարավազի արտադրության համարհումքի խոշորմատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեվորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով:



Հանձնաժողովնառայժմ չի համարում, որ շուկայումստեղծված իրավիճակումմրցակցային օրենսդրության խախտումներ կան: Ամեն դեպքումշուկայի զարգացումներըխիստ վերահսկողության տակ են, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---