Հայաստանում տնտեսական աճի միտում է նկատվում

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամը անկման ուղի է բռնել եւ 2010-ին աշխարհում տնտեսական աճ կսկսվի: Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, Երեւանում հայտնել է Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (ՀՊՏԻ) ռեկտոր Յուրի Սուվարյանը` վկայակոչելով առաջատար արտասահմանյան տնտեսագետներին:



«Ինքնին Հայաստանում տնտեսական ճգնաժամի պայմաններում վերջին վեց ամսվա ընթացքում տնտեսական աճի միտում է նկատվում»,- ասել է Յուրի Սուվարյանը:



Նա նաեւ ավելացրել է, որ ԵՊՏԻ դասախոսներիվ շատերը հաճախ ԶԼՄ-ներում են հանդես գալիս հարցազրույցներով եւ հոդվածներով, որտեղ առաջարկում ենգտնել Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության նվազման ճանապարհներ գտնել, որոնք հաճախ արժանանում են Հայաստանի կառավարության ուշադրությանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---