Երեւանում տեղի ունեցավ «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակի պաշտոնական շնորհանդեսը12 նոյեմբերի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարական աշխատանքները ձգվում էին մոտ երկու տարի: Բանկը հագեցած է նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք նախատեսված են հաճախորդների որակյալ եւ արդյունավետ սպասարկման համար:Բացման արարողությանը հյուրերի թվում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Հյուրերին ողջունելով, բանկին մաղթեց հաջողություն, իսկ նրա հաճախորդներին` խոշոր շահույթ: Նրա խոսքերով, բանկն անհրաժեշտ է, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը, փոխվի նրանում տիրող տնտեսական իրավիճակը: Վարդանյանը նաեւ նշեց, որ չնայած ծանր ժամանակաշրջանին, «Ամերիաբանկը» զարգանում է եւ Հայաստանի բանկային համակարգում առաջնորդ է համարվում: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ավելացրեց, որ չնայած իր գործունեության կարճ ժամանակաընթացքին, «Ամերիաբանկն» արդեն արժանի դիրք է գրավել Հայաստանի բանկային համակարգում: «Հատկանշական է, որ կանոնադրական կապիտալի չափի համաձայն, հայկական կոմերցիոն բանկերի շարքում գրավում է առաջին տեղը, բանկի ակտիվներն աճել են վեց անգամ, պարտավորությունները` յոթ անգամ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դա շատ լուրջ ցուցանիշ է», - ավելացրեց նա: «Ամերիաբանկ» ՓԲԸ ներդրումային կորպորատիվ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ բանկային սահմանափակ մանրածախ ծառայություններ` բանկային որոշումների համալիր ծրարի տեսքով: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է` «Տրոյկա դիալոգ» խումբը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |