2008-2009 թթ. ցուցանիշները վկայում են ՀԿԵ-ի ներդրումային քաղաքականության արդյունավետության մասին19 նոյեմբերի 2009 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ արտաքին կապերի եւ մոնիթորինգի, վարչական մարմինների հետ կապի ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2008-2009 թթ. ճանապարհի ծավալային ցուցանիշները վկայում են ընկերության ներդրումային քաղաքականության արդյունավետության մասին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:2008-2009 թթ. ներդրումային ծրագրի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 3.653.3 մլն. ռուբլի: Ներդրումային գործունեության արդյունք են ճանապարհի տեխնիկատնտեսական բարձր ցուցանիշները: Սպասվում է, որ Կաքավազոր-Հրազդան, Վարդենիս- Զոդ, Շորժա-Վարդենիս, Ծովագյուղ-Շորժա, Սեւան-Ծովագյուղ, Ծաղկունք- Սեւան, Հրազդան-Ծաղկունք հատվածներում Ճանապարհների վերանորոգումը հնարավորություն կտա մեծացնելու գնացքների արագությունը 25-40 կմ/ժամ-ից մինչեւ 30/45 կմ/ժամ: Մինչեւ 2009 թ. վերջ ծրագրվում է վերանորոգել Գյումրիի եւ Երեւանի գնացքաքարշերի պահեստները (դեպո): Նախատեսվում է նաեւ արդիականացնել բեռնավորման օպերատիվ վարչության ավտոմատացման համակարգի, տեղեկատվական համակարգի, կապի ցանցի եւ վարչական շենքերի եւ այլ շինությունների վերանորոգումը (2849,8 կմ) : «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ հանձնվել է «ՀԿԵ» ՓԲԸ վարչությանը, համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն վարման ժամկետը 30 տարի է` 10 տարի երկարաձգելու իրավունքով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |