2009թ. ՎԶԵԲ-ը ռեկորդային ներդրումներ է կատարել Հայաստանում` 150 մլն դոլար24 նոյեմբերի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը`( ՎԶԵԲ) 2009թ. ռեկորդային ներդրումներ է կատարել Հայաստանում` 150 մլն դոլար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ-ի Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գծով բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը: «ՎԶԵԲ-ը Հայաստանի լավ գործընկերն է եւ ճգնաժամի պայմաններում մենք պետք է ավելին անենք: Մենք ռեկորդային ներդրումներ ենք կատարել Հայաստանում 2009-ին` 150 մլն դոլար, 2008թ. 75 մլն դոլարի համեմատ»,-ասել է նա: Ըստ նրա, այսօրվա դրությամբ ՎԶԵԲ-ը ՀՀ խոշորագույն ներդրողներից մեկն է, աշխատում է երկրի 11 առեւտրային բանկերի հետ: Ինչպես ասել է Դեկամպը, նշված գումարի 65 տոկոսն արդեն տեղաբաշխված է: «60 մլն դոլարի գործարք է կնքվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հետ, 40 մլն դոլար կուղղվի «Զվարթնոց» օդակայանի վերակառուցման երկրորդ փուլի իրականացմանը, մնացածը` կուղղվի մի քանի փոքր գործարքների կնքմանը»,-ասել է նա: Դեկամպը հավելել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել շուրջ 12 փոքր գործարք տնտեսության իրական հատվածում, որոնց արժեքը կլինի 1-5 մլն դոլար յուրաքանչյուրը: Մինչ օրս ՎԶԵԲ-ը շուրջ 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսաւոյթան տարբեր ոլորտներում իրականացվող շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |