ՎԶԵԲ. Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը24 նոյեմբերի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը դաս եղավ այն երկրների համար, որտեղ շինարարության ոլորտը վերելք էր ապրում եւ հսկայական դեր ուներ տնտեսության զարգացման մեջ, ասել է ՎԶԵԲ-ի Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գծով բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը: Երեւանում կայացած մամլո ասուլիսում նա նշել է, որ այդ համատեքստում Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը եւ զորացնի տնտեսության մյուս ոլորտները, ինչն «այնքան էլ դյուրին չէ անել»: «Այդ մասին ասվել է ՀՀ վարչապետի խորհրդարանում ունեցած ելույթում, եւ կառավարության քաղաքականության գերակայությունն է կարճաժամկետ հեռանկարում»,-ասել է Դեկամպը: Միեւնույն ժամանակ, նա նշել է,որ ճգնաժամի պայմաններում դրական կարելի է համարել զուսպ վերաբերմունքը ընկերությունների եւ անհատների վարկավորման հարցում: Ինչ վերաբերում է 2009թ. վերաբերյալ կանխատեսումներին, ապա Դեկամպը գտնում է, որ չնայած 15-տոկոսանոց տնտեսական անկման մասին կանախատեսումներին, իրավիճակը մինչեւ տարեվերջ կարող է փոխվել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |