Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումը կանցկացվի հունվարի վերջին` Երեւանում

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հունվարի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:



Նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելովդեսպանին նշեց, որ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտում կան մի շարք ծրագրեր, որոնց համատեղ իրականացումը կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը: Դեպսանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկը հայտարարել է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին, որից մոտ 60 մլն դոլարը կհատկացվի այս տարի: Նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ անցած տարեվերջին հայտարարվել է ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման մրցույթ: Նախագծային աշխատանքների փաթեթներնանդեն ներկայացվել են, եւ դրանք ներկայումս գնահատման փուլում են: Փաթեթների գնահատումից հետո կհայատրարավի շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել Երեւան-Աշտարակ միջպետական ճանապարհահատվածը, եւ ճանապարհային անվտագնությանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարել Երեւան-Արարատ ճանապահի վրա:Նախարարը նշեց, որ այս տարի կավարտվեն նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության ամբողջ աշխատանքները:



Դեսպանը Սեյեդ Ալի Սաղաիյանը հայտնեց, որ Հայաստանի ճանապարհաշինության, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաեւ իրանական կազմակերպությունները: Դեսպանը չբացառեց, որ ավտոմայրուղու որոշ հատվածների ֆինանսավորման համար կմասնակցեն նաեւ իրանական բանկերը:

ԱնդրադարնալովԻրան-Հայաստաներկաթուղու կառուցմանը, նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հունվարին կհայտարարվի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների իրականացման մրցույթ եւ ամենայն հավանականությամբ ապրիլին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որից հետո կսկսվեն այդ աշխատանքները:



Նշվեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար Ասիական զարգացման բանկն արդեն տրամադրել 1 մլն դոլարի դրամաշնորհ:



Դեսպան Ս.Ա.Սաղաիյանը կարեւորելովիրականացվող ծրագրերը նշեց, որ իրանական կողմը հետամուտ է լինելու դրանց իրականացմանը:



Հանդիպման վերջում երկու կողմերի միջեւ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն անցկացնել հունվարի վերջին` Երեւանում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---