OpEdNes.com. Nabucco նախագծում իշխում է ագահության բարդ խառնաշփոթը

PanARMENIAN.Net - Nabucco նախագծում իշխում է ագահության բարդ խառնաշփոթը, եվրոպական արտաքին քաղաքական ռազմավարությունների եւ Բուշի վարչակազմի ժառանգությունը հանդիսացող այն զառանցանքը, թե Կասպից տարածաշրջանի էներգառեսուրսները չգիտես ինչու «պատկանում են» Արեւմուտքին, եւ, ավելին, որ Ռուսաստանն ու Իրանը պատրաստակամորեն մի կողմ կքաշվեն, որպեսզի կապիտալիզմը կյանքի կոչի եւս մեկ էներգետիկ նախաձեռնություն, որը կստվերի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ մասին գրում է OpEdNes.com-ը:



Nabucco-ի հետ կապված իրավիճակը բարդացնում են նաեւ այն երկրների տարբեր տարանցիկ ու գնային ռազմավարությունները, որոնց տարածքով անցնելու է խողովակաշարը: Հույսերը, թե թուրքմենական գազը կլցնի Nabucco-ի ազատ հզորությունները, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու եւս մեկ փորձ է»-գրում է օնլայն-պարբերականը:



Ըստ հրապարակման, եվրոպացիների հետաքրքրությունն Nabucco-ի հանդեպ աճում է այն տհաճ գիտակցումից, որ 1991թ. ի վեր Եվրոպան գնալով ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում ռուսական գազից, եւ այսօրվա դրությամբ Եվրոպա ներմուծվող գազի 40 տոկոսը առաքում է ՌԴ պետական մենաշնորհ ունեցող «Գազպրոմը»: Ըստ հոդվածի հեղինակի, կա մեկ պոտենցիալ առաքիչ, որը կարող է հաջողված դարձնել Nabucco նախագիծը, սակայն Վաշինգտոնի համար այն անընդունելի է:



«Խոսքը գնում է Իրանի մասին: Իրանին է պատկանում գազի համաշխարհային պաշարների 16 տոկոսը, ավելին ունի միայն Ռուսաստանը: Վաշինգտոնը բազմիցս է հասկացրել որ դեմ է Իրանի մասնակցությանը Nabucco-ին: Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Մանուչհեր Մոթթակին հայտարարել է, որ առանց Իրանի մասնակցության խողովակաշարն առանց գազ կմնա: Մոթթակիի դիտարկումները համահունչ եղան ՌԴ վարչապետ Վ.Պուտինի խոսքերին, որը մարտին հայտարարեց, թե Nabucco-ի նախագիծն անիրատեսական է առանց Իրանի մասնակցությամն»,-գրում է ինտերնետ-պարբերկանաը:



Nabucco-ի գծով համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հուլիսի կեսին: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Խողովակաշարի նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ ենթադրում է բնական գազի առաքում դեպի Եվրոպա Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ տարեկան կտեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2010թ., առաքումները կսկսվեն 2014-ին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---