Հայաստանում քննարկել են Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները19 հունվարի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Ողջունելով հյուրերին վարչապետը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները: Անդրադարձ է արվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես թափանցիկ կառավարման համակարգի զարգացմանը: Կողմերը քննարկել են Ազատ առեւտրիհամաձայնագրի կնքման ուղղությամբիրականացվող աշխատանքները, ապրանքների ազատ տեղաշարժին, GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են մտավոր սեփականության պաշտպանությանը, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություններին: Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարեւորությունը, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը, այդ համատեքստում կարեւորվել են պետական կառավարման ոլորտում մասնագետերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին մասնագիտական կարեւոր խորհրդատվության համար: Նա նշել է, որ որոշ խնդիրների լուծման համար առանձին հանդիպումներ են նախատեսված, որպեսզի ավելի հստակ հանձնարարականներ տրվեն: Եվրամիության խորհրդատվական խումբը 11 փորձագետների կազմում աշխատում է 2009 թ-ի ապրիլի 1-ց: Նրա նպատակն` աջակցության ցուցաբերել ՀՀ պետական մարմիններին եւ գերատեսչություններին Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրերի լավագույն կատարման համար քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների շրջանակներում: Հայաստանն առաջին երկիրն է, որի հանդեպ կիրառվում են տվյալ նորարարական մոտեցումները տեխնիկական աջակցության նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |