Բեկոր Փափազյան. Ավիատոմսերի գների անկումը 10 տոկոսով կարող է նպաստել զբոսաշրջության աճին Հայաստանում

PanARMENIAN.Net -
«Ավիատոմսերի գների նվազումը գոնե 10 տոկոսով կարող է նպաստել զբոսաշրջության աճին Հայաստանում, ինչպես դրան մի ժամանակ նպաստեց Ավստրիայից ու Ֆրանսիայից դեպի Հայաստան չվերթերի քանակի ավելացումը»,-փետրվարի 16-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը:



Ըստ նրա, Հայաստանում պետք է հետազոտություններ անցկացվեն, որոնք ցույց կտան` արդյոք արհեստականորեն են ձեւավորվել ավիտոմսերի գները եւ կարելի է արդյոք նրանց վաճառքի ծավալների ավելացման շնորհիվ նվազեցնել գները:



Նա ընդգծել է, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) դժգոհ է Հայաստանում գործող զբոսաշրջության ենթակառուցվածքներից: Սակայն առաջին հերթին մենք պետք է ճիշտ մարքեթինգով եւ նոր արտադրանքի շնորհիվ նոր զբոսաշրջիկների գրավել եւ հետո միայն զբաղվել ենթակառուցվածքների բարելավմամբ»,-ասել է Բեկոր Փափազյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---