Փետրվարի 19-ին Ծաղկաձորում կբացվի «Հայկական Դավոսը»

PanARMENIAN.Net -
«Կամուրջ» միջազգային տնտեսական ամենամյա 7-րդ համաժողովը կանցնի փետրվարի 19-22-ը Ծաղկաձորում: Համաժողովի ընդլայնված նիստում հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:





«Արդարացնելով «Հայկական Դավոսի» կոչումը` «Կամուրջ» համաժողովը հանդիպման վայր է ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, արդյունաբերողների ու գործարարների, գիտնականների եւ հասարակական գործիչների ներկայացուցիչների համար»,-ասվում է «ՄԱՍՏԵՐ» Միջազգային ինտեգրացիայի աջակցության կենտրոնի հաղորդագրության մեջ:





Համաժողովը կհավաքի շուրջ 300 մասնակցի, որոնց թվում են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արա Քարյանն ու ՀՀ գործարար հանրության այլ ներկայացուցիչներ:



Համաժողովի հիմնական նպատակն է ծանոթացնել Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի գործարար ու քաղաքական շրջանակներին Հայաստանի տնտեսական ներուժի հետ: Համաժողովի կարեւոր խնդիրներից է բարենպաստ պայմանների ստեղծումը ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ ապահովելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---