Հայաստանի վարչապետի մոտ քննարկել են «Զարգացման հայկական գործակալության» բարեփոխումների հայեցակարգը 3 մարտի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` «Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը»: «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Նա մասնավորապես նշել է, որ 2009 թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման եւ նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաեւ ներդրողների սպասարկման աշխատանքներ: Հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2010 թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանման նպատակով: Անդրադառնալով գործակալության կողմից տարվող աշխատանքներին` Տիգրան Սարգսյանընշել է, որ չնայած վերջինիս գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր, գործակալությունը պետք է առավել ակտիվ եւ նպատակային գործունեություն ծավալի, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի: Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել Գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Կարեւորվել է նաեւ ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման եւ փոխանակման, շուկայի ուսումնասիրության եւ ներդրողների հայտնաբերման նպատակով: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ համագործակցությունը: Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստում հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010 թվականի ծախսերի նախահաշիվը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |