Ամերիաբանկի լավատեսական կանխատեսումներով Հայաստանում 2010 թվականին տնտեսական աճը կկազմի 3-4% 5 մարտի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ամենահոռետեսական ցուցանիշներով Հայաստանում տնտեսական աճը մոտ 0% կլինի, իսկ լավատեսական սցենարի դեպքում կարող է անցնել 3-4%-ից, մարտի 5-ին Դիլիջանում (Հայաստանի Տավուշի մարզ) լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Մեր կանխատեսումն այն շրջանակի մեջտեղում է գտնվում, որի մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց ընթացիկ տարվա բյուջեում»,- նշեց նա: Գնաճը բանկն ավելի բարձր մակարդակով է ծրագրում` համեմատած ՀՀ կառավարության կանխատեսումների հետ: «Նման մակարդակի պատճառը մենք գնահատում էինք` ելնելով ապրիլին գազի սակագների թանկացումից, ինչը հիմա արդեն անդրադառնում է սպառողական գների շուկայի վրա»,- ասաց նա: Նրա խոսքով, այդ կանխատեսումների շրջանակներում բանկը ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության խստացում է նախատեսում: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժույթին, ապա բանկի զարգացման գծով տնօրենի կարծիքով, տարվա ընթացքում աստիճանական արժեզրկում է սպասվում: Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրվում է 1,2%-ի չափով, գնաճը` 4՞1,5%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |