2010 թ. փետրվարին Հայաստանում արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ

2010 թ. փետրվարին Հայաստանում արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ

PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի` 0.9%, բուժսպասարկման` 1.7%, մշակույթի ոլորտի` 2.1% ծառայությունների սակագների հավելաճով:

Հայաստանի վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային կոմունալ ծառայությունների սակագների 0.2% հավելաճ, տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1% նվազում, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ, իսկ մյուս 3 քաղաքներում` 0.1% նվազում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.5%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---