Բերդ քաղաքում արտադրվելու է Հայաստանի ամենաորակյալ սպիրտը14 մարտի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Բերդ քաղաքում արտադրվող սպիրտը Հայաստանի ամենաորակյալ սպիրտն է լինելու, Բերդ քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօերն Արա Գրիգորյանը: Բերդ քաղաքում ԵԿԳ-ի մասնաճյուղը համալրվել է թորման արտադրամասով, որտեղ աշխատանքները սկսվել են դեռ 2009-ի նոյեմբերի 2-ից եւ 2010-ի մարտի 10 դրությամբ արդեն զտվել է 1 մլն լիտր խաղողի հումք, որի արդյունքում ստացվել է 155 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը, մասնագետների կանախատեսումներով, օգտագործվելու է պրեմիում եւ սուպեր-պրեմիում դասերի կոնյակների արտադրության մեջ: Խաղողի հումքի զտումը Բերդ քաղաքում արտադրական գործընթացն ավելի արդյունավետ է դարձնում եւ հնարավորություն է տալիս խուսափել լրացուցիչ փոխադրումներից ԵԿԳ տարբեր մասնաճյուղեր հետագա զտման համար: Գործարանը բացի աշխատող երեք ապարատներից մտադիր է Ֆրանսիայից Հայաստան բերել եւս երեքը, ինչը հնարավորություն կտա թորել Տավուշի մարզի ողջ խաղողի հումքը ԵԿԳ այդ մասնաճյուղում: Ընթացիկ տարվա վերջում այնտեղ նախատեսվում է ստեղծել սպիրտի հնեցման արտադրամաս: Երեւանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887-ին վաճառական Ներսես Թաիրյանցի (Թաիրով) կողմից: 1998-ին ԵԿԳ-ն մասնավորեցվել է եւ մտել «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ: Գործարքի արժեքը 30 մլն դոլար է: ԵԿԳ նախաձեռնությամբ 1999-ին ներմուծվել է Հայաստանի Հանրապետության նոր չափորոշիչ «Հայկական կոնյակը», որը հստակ կանոնակարգում է այդ խմիչքի արտադրությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |