Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանը պարզաբանել են «արհամարհական» վերաբերմունքի հետ կապված իրադրությունը![]() 18 մարտի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մարտի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին, որն առաջանում է մեքենատրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ»:Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, օրինագիծն ընդունվել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել է առաջին լսումների ժամանակ բացակայող կառավարության զեկուցողը` ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: «Մենք առաջին ընթերցմամբ կանցկացնենք այս օրինագիծը, ընդ որում երկրորդ ընթերցմամբ կառավարության ներկայացուցիչը պետք է պատասխանի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր հերթին, ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ չնայած նրան, որ օրինագիծը կարեւոր նշանակություն ունի, կուսակցությունն առաջին ընթերցման ժամանակ զերծ կմնա քվերակությունից, քանի դեռ կառավարության ներկայացուցիչը չի պատասխանել խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Օրինագծի առաջին խրհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատահաբար նկատել էր կառավարության լիազոր ներկայացուցչի բացակայությունը, ինչի հետ կապված արտահայտել էր իր դժգոհությունը կառավարության արհամարհական վերաբերմունքի նկատմամբ: Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ նրա ղեկավար Տիգրան Սարգսյանը բացատրություն պահանջեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից այդ «արհամարհական» վերաբերմունքի վերաբերյալ: ՀՀ ԿԲ նախագահը պարզաբանեց «պատկերը»: Նրա խոսքերով, ՀՀ ԿԲ ներկայացուցիչն օրինագծի հետ կապված ելույթ է ունեցել Աժ-ում եւ պատասխանել բոլոր հարցերին: Բացի դրանից, առաջիկա գործուղման պատճառով խոսնակի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Վաչե Գաբրիելյանը չի ներկայացնելու ամփոփիչ զեկույց: Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ առաջարկ է եղել տեղափոխել օրինագիծը խորհրդարանի հաջորդ նիստ, քանի որ ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չէր հասցրել պատասխանել բոլոր հարցերին: Արթուր Ջավադյանը նաեւ հաղորդեց, որ ԱԺ է ուղարկել մի քանի ներկայացուցիչներ, որոնք այդ պահին դահլիճում չեն եղել: «Մենք նախօրոք նախազգուշացրել ենք հանձնաժողովի ներկայացուցչին, բոլորը տեղյակ էին, որ Վաչե Գաբրիելյանը բացակայելու է»,- ասել է նա: Վաչե Գաբրիելյանն արդեն երկու օր քաղաքում է, եւ առաջարկվել է Գագիկ Մինասյանին հարցի քննարկումը կազմակերպել չորեքշաբթի, բայց ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահն ինքը պետք է մեկներ գործուղման եւ հրաժարվել էր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատողություն արեց կապված նրա հետ, որ նրան տեղեկացնեն նման իրավիճակների մասին, իսկ կառավարության հասցեին հասարակական քննադատություններ չլինեն: Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին հաստատել է «Պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին` առաջացող մեքենատրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ» օրինագիծը, որը նախատեսում է Ապահովագրման բյուրոյի ստեղծում ապահովագրման սակագների եւ վնասների փոխհատուցման համար, որոնք պատճառվում են մարդուն եւ ունեցվածքին, ուր մտնելու են այն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են մեքենաներ ունեցողների պարտադիր ապահովագրմամբ: Ունեցվածքին հասցված վնասը գնահատվելու է 2 մլն դոլար, մեկ հոգուն հասցված վնասը` 4 մլն, իսկ երկու եւ ավել հոգուն` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժեքը կազմելու է 30 000-38 000 դրամ: Այս օրինագծով որոշվել են մեքենաների ապահովագրման իրականցման 2 համակարգեր. 8 ռիսկային ցուցանիշներից բաղկացած համակարգ, որի նպատակը ապահովագրական պոլիսի չափերի ճշտումն է, քանի որ տարբեր ապահովագրական գործակալությունների ապահովարգրական վճարումը տարբերվելու է , եւ bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը, այսինքն իրավախախտումների քանակով որոշվելու է վարորդի պրոֆեսիոնալիզմը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |