Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է պայքարել ապադոլարացման դեմ![]() 20 մարտի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հետեւողականորեն շարունակելով ԿԲ-ի եւ կառավարության համատեղ մշակած ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացումը, Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունեց մի շարք որոշումներ. մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժութային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար. բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |