Երկու մարդ է կալանավորվել հարկերից խուսափելու մեղադրանքով22 մարտի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿքննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`առանձնապես խոշոր չափի հարկեր եւ պարտադիր սոցիալական վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Երկուսը կալանավորվել են, այդ թվում` կազմակերպիչը: Շուրջ 270մլնդրամիապրանքների մատակարարում եւծառայությունների մատուցում. մոտ մեկտարվաընթացքումայսգործարքներն իրականացնողը Սամվել Սիմոնյաննէ` Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգման» ՍՊԸ-ի տնօրենը: Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համատեղ ստուգման արդյունքում Նաիրիի հարկային տեսչության որոշման հիման վրա ընկերությանն առաջադրվել է գանձման ենթակա շուրջ 47մլն դրամ: Դրանից 27մլն դրամից ավելին` հարկի եւ պարտադիր սոց.ապահովագրության վճարների գումարն է: Գործի քննությանընթացքում հաստատվել է, որ հենց Տիգրան Սահակյանն է իրականացրել «Մարիա-Տիգման» ընկերության փաստացի տնտեսական գործունեությունը, համակարգել կազմակերպության աշխատանքները, պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ. Սամվել Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցանքը կատարելու համար, իսկ Տիգրան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես կազմակերպիչ: Երկուսն էլ կալանավորվել են: Քրեական օրենսգրքում 2009-ին կատարված փոփոխությամբ հարկերից չարամտորեն խուսափելու պատժաչափն ավելի է խստացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում` 5-10 տարի, հաղորդում է ՀՀՊԵԿտեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |