ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է 2010 թ. տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն24 մարտի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է 2010 թ. տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն: Այս տարի կառավարությունը 1 մլն 80 հազ. դրամ ավելի քիչ դրամական միջոցներ է հատկացրել գյուղատնտեսությանը, քան անցյալ տարի», - մարտի 24-ին Երեւանում տեղի ունեցած «Չինվան» ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, կառավարությունը պետք է կարգավորի լրավճարները, կազմակերպի գյուղատնտեսական մթերքների մթերման վերահսկողությունը եւ ֆինանսավորումը, պետք է իրականացնի հարկային եւ մաքսային քաղաքականություն, պետք է սահմանի գյուղմթերքի նվազագույն եւ առավելագույն գին: «Ներկայում մենք իրականացնում ենք «Մեքենատրակտորային կայանների» ծրագիր, որն արդեն գործում է Հայաստանի 3 շրջաններում` Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում: Ինչ վերաբերում է ոռոգմանը, ապա կարող եմ նշել, որ մյուս խնդիրների համեմատ ոռոգման համակարգը նորմալ վիճակում է, չնայած, որ ոռոգման ջուրը 2 դրամ թանկացել է: Տոննաներով հաշվելիս այն բավական մեծ գումար է կազմում: Կառավարությունն արդեն հատկացրել է 583 մլն դրամ` ոռոգման համակարգի կատարելագործման սուբսիդավորման համար», - խոսքն ավարտել է Բագրատ Սարգսյանը: Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության «Չինվան» ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանը նույն մամլո ասուլիսի ընթացքում ասել է. «Կառավարությունը բնակիչներին պետք է ապահովի գյուղատնտեսական տեխնիկայով: «Չինվան» ընկերությունն աշխատում է 2003 թ.-ից: Մինչ օրս այն վաճառել է 250 տրակտորներ: Բացի այդ, կառավարությունը տրակտորներ է ներմուծում»: Նա նաեւ հայտնել է, որ մոտական 15 օրերի ընթացքում նոր սարքավորում են ստանալու, որի օգնությամբ կարող են պայքարել ցրտահարման դեմ: Այն գործելու է 5 հա հողի վրա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |