ՀՀ եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր29 մարտի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին եւ 27-ին ՀՀ ԱՆ դատականակտերի հարկադիր կատարումնապահովող ծառայության պատվիրակությունը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցիշրջանակներում ՀՀ եւԼՂՀԴԱՀԿ ծառայությունների միջեւ կնքվել էփոխըմբռնմանհուշագիր, որի շնորհիվերկուծառայությունների միջեւ բացվել էհամագործակցության նորէջ: Փաստաթուղթընախատեսում է կոնկրետմիջոցառումների վերաբերյալ պայմանագրի ստորագրում, որի գործողությունը ներառում է 2010-2011 թվականները: Հայաստանյան պատվիրակությունը տեղում ծանոթացել է արցախյան գործընկերների աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածության մակարդակին, առկա խնդիրներին, գործավարության, տեխնոլոգիաների օգտագործման սկզբունքներին, հարցումների կատարման, գույքի հետախուզման ու հայտնաբերման կարգին, որոնց հիման վրա նախանշվել են նաեւ այն հիմնական ուղղությունները, որտեղ արցախյան գործընկերները աջակցության կարիք ունեն: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվմենք Հայաստանում հասել ենք լուրջ հաջողությունների: Այն ամենը, ինչին մենք հասել ենք Հայաստանում, շատ կարճ ժամանակահատվածում կփոխանցենք մեր ղարաբաղյան գործընկերներին», - նշում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Մ.Պողոսյանըպաշտոնական հանդիպումէունեցելԼՂՀարդարադատության նախարարի հետ, հայաստանյանպատվիրակությանն ընդունել է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Արցախի դատական համակարգի, այլեւ Հայաստանի եւ Արցախի գլոբալ անվտանգության խնդիրների լուծմանը», - հանդիպման ժամանակ նշել է Բակո Սահակյանը, ասվում է ԴԱՀԿմամլո ծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |