«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է գործակալի կարգավիճակ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում

«Ամերիաբանկ»  ՓԲԸ-ին շնորհվել է գործակալի կարգավիճակ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում PanARMENIAN.Net - Մարտի 26-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել էՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ: Ամերիաբանկը շարունակելու էակտիվգործունեությունը արժեթղթերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդայինշուկայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---