2010-ի մարտին սուրճի, թեյի եւ կակաոյի գներն աճել են 0.7 տոկոսով

2010-ի մարտին սուրճի, թեյի եւ կակաոյի գներն աճել են 0.7 տոկոսով

PanARMENIAN.Net - Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.7 տոկոս, իսկ 2010թ. փետրվարի համեմատ` 0.7 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է թեյի 3.6 տոկոս գնաճով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2010թ. մարտին փետրվարի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 0.1-4.0 տոկոսով, իսկ Վաղարշապատում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 0.5 տոկոսով:

2010թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, հացամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի 0.1-0.3 տոկոս գնաճ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---