Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Թվինինգ ծրագրային առաջարկների ընդունման մասին

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Թվինինգ ծրագրային առաջարկների նախապատրաստման գործընթացի 2010թ. առաջին փուլի սկիզբը: Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա ընդհանուր խորհրդակցություն, որտեղ ներկայացվելու է ծրագրային առաջարկների ընդունման ընթացքը

Թվինինգը հնարավորություն է տալիս շահառու երկրների պետական կառավարման մարմիններին համագործակցել եւ աշխատել ԵՄ անդամ երկրների իրենց գործընկերների հետ: Համատեղ նրանք մշակում եւ իրականացնում են մի ծրագիր, որն ուղղված է ԵՄ ընդհանուր օրենսդրության առանձին բաղադրիչների ներդրմանն ու կիրառմանը։

Թվինինգ ծրագրի նպատակն է` աջակցել շահառու երկրին մշակել եւ ստեղծել ժամանակակից ու արդյունավետ վարչական մարմիններ` համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով եւ կառավարման գիտելիքներով` նպատակ ունենալով հասնել ԵՄ-ի օրենսդրության նույն չափանիշներով կիրառմանը, ինչ ԵՄ-ի անդամ երկրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---