ՀԱկ-ը հայց է ներկայացրել դատարան “ՀայՌուսգազարդի” դեմ

ՀԱկ-ը հայց է ներկայացրել դատարան “ՀայՌուսգազարդի” դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի Վարչական դատարանում հայց է ներկայացվել “ՀայՌուսգազրադի” դեմ` գազի սակագների բարձրացման կապակցությամբ, որի տակ ստորագրվել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտավորապես 30 000 մարդ: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա, Կոնգրեսը բավական երկար է ուսումնասիրել գազի սակագնի բարձրացման սկզբունքը եւ հիմք չի գտել դրա համար:

“Իշխանությունները շարունակում են պատերազմը սեփական ժողովչդի դեմ, որը սկսվել է դեռեւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո”,-ասել է Խաչատրյանը: Ընդ որում, նա անգրագետ է համարել գազի գնի թանկացման մասին որոշումը: Ըստ նրա, գազի սակագինը սովորական սպառողի համար շատ ավելի զգալի է բարձրացել, քան խոշոր սպառողի համար: Խաչատրյանը քննադատել է նաեւ այն քաղաքական գործիչների գործունեությունը, որոնք չեն կարողացել նորմալ հիմնավորում տալ գազի սակագնի բարձրացմանը:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---