Հայաստանի Հանրային խորհուրդը փորձագետների հետ քննարկում է գազի սակագների բարձրացումը 7 ապրիլի 2010 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհուրդը փորձագետների հետ քննարկում է գազի սակագների բարձրացումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, գազի գների թանկացման վերաբերյալ եզրակացությունում կան կետեր, որոնք քննարկման կարիք ունեն: “Ես` որպես քաղաքացի, կարծում եմ, որ գազի սակագները շատ բարձր են”,- ասել է Մանուկյանը: Հայկական ազգային կոնգրեսի` “ՀայՌուսգազարդ” ընկերության դեմ գազի սակագների թանկացման վերաբերյալ Հայաստանի Վարչական դատարան ներկայացրած հայցի առիթով Մանուկյանը հայտնել է, որ դատարանը չի կարող նման բնույթի հարց լուծել: ՀԱԿ հայցի տակ ստորագրել են 7200 բաժանորդներ, այսինքն մոտավորապես 30 000 մարդ: Հայաստանի Հանրային խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով 2008-ի հունիսի 13-ին խորհրդակցկան մարմնի կարգավիճակով: Նրա իրավասության մեջ է մտնում հարցերի քննարկումը, որոնք պետական կարևորություն են ներակայցնում, օրենքների, երկրի նախագահի հրամանների վերլուծությունը: 2009-ի գարնանը նախագահը նշանակեց Հանրային խորհրդի անդամներին և հաստատեց նրա կազմը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |