Մայիսին “Յունիբանկը” բացելու է նոր “Աջափնյակ” մասնաճյուղը

Մայիսին “Յունիբանկը” բացելու է նոր “Աջափնյակ” մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Մինչև ընթացիկ տարեվերջ սկսելու է գործել “Յունիբանկի” թվով 34-րդ “Աջափնյակ” մասնաճյուղը, որը գործելու է ք.Երևան, Մարգարյան 29/11 հասցեում, հաղորդում է բանկի մամլո-ծառայությունը

“Մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը լիովին համապատասխանում է “Յունիբանկի” զարգացման մարտավարությանն, ինչպես մանրածախ ոլորտում, այնպես էլ կորպորատիվ ուղղությամբ”,- ասվում է հաղորդագորթյան մեջ:

“Յունիբանկը” մեկ օրում սպասարկում է մինչև 3 000 հաճախորդ, մինչև տարեվերջ նախատեսում է մասնաճյուղերի քանակը հասցնել մինչև 40-ի: Այսօր բանկն ունի 33 մասնաճյուղ, որոնցից 14-ը Երևանում են: Ռուսաստանում գործում է բանկի Մոսկվայի մասնաճյուղը:

“Յունիբանկի” մասնաճյուղերի ցանցը միացված է տվյալների միասնական բազային և աշխատում է online համակարգում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---