Խոսրով Հարությունյան. Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը16 ապրիլի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չի մշակվում հողերի 40-50 տոկոսը կամ 90 հազար հա: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացման խնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, վերջին 20 տարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների դրությունը չի լավացել, նրանք մնացել են նույքան անօգնական, որքան 90-ականների սկզբներին: “Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղացիների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն հողի մշակման մեջ: Ներկա պայմաններում դա նրանց համար շահավետ չէ”,- ասել է նա: Հարությունյանի խոսքերով, գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվելու է գյուղացի-արտադրողների վրա, որոնք իրենց աշխատանքի հաշվին կկարողանան ապահովել ընտանիքը: “Դրան կարելի է հասնել գյուղատնտեսական կոոպերացիաների կազմում միավորվելու ճանապարհով”,- ավելացրել է նա: Հանրային խորհրդի ներկայացուցչի խոսքերով, պետությունը կարող է նպաստել կոոպերացիաների զարգացմանն օրենսդրական դաշտը բարելավելու և վարկեր տրամադրելու ձևով ֆինանսական աջակցություն ցույց տալու միջոցով: “Կոոպերացիաները կարող են դառնալ հակամենաշնորհային ինստիտուտ, քանի որ հենց գյուղացիները կարող են մասնակցել բոլոր գործընթացներին ինչպես հողերի մշակման, այնպես էլ արտադրանքի իրացման գործում”,- ասել է Հարությունյանը: Գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացմանը նվիրված խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի և Ագրարային համալսարանի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |